Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունն աշխարհի տարբեր երկրներից ղեկի կառավարման հետ կապված խնդրի պատճառով հետ է կանչում 800 հազար Chevrolet Silverado 1500 և GMC Sierra 1500 տեսակի ավտոմեքենա: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Նշված ավտոմեքենաների ղեկի էլեկտրական ուժեղացման համակարգը կարող է ժամանակավորապես շարքից դուր գալ, հատկապես ոչ բարձր արագությամբ մանևրելու ժամանակ:
Նշվում է, որ հետ են կանչվում 2014 թ. մոդելները, որոնց հիմնական մասը վաճառվել է ԱՄՆ-ում: