Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Ամերիկացիները գալիս են տարածաշրջան. Հայաստանը իրավունք չունի անտեսելու ԱՄՆ ակտիվացումը

Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Հայաստանն այն երկիրն է, որտեղ Արևմուտքի և Ռուսաստանի շահերը կարող են համադրվել, ոչ թե հակադրվել: Հայկական կողմը պետք է բացատրի այս հանգամանքը ռուսաստանցի գործընկերներին՝ ավելացնելով, որ ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին նոր խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, և այս պայմաններում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը անհրաժեշտ է Հայաստանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով հուլիսի 31-ին Վրաստանում սկսված ՆԱՏՕ-ի Noble Partner-2017 զորավարժություններին հայկական զորախմբի մասնակցության մասին:

Քաղաքագետի խոսքով՝ փոխնախագահ Փենսի այցելությունը Բալթյան երկրներ, Չեռնոգորիա և Վրաստան ուրվագծեց ԱՄՆ «արևելյան քաղաքականությունը», և այս տեսանկյունից Հայաստանը իրավունք չունի անտեսելու Միացյալ Նահանգների ակտիվացումը Արևելյան Եվրոպայում ու Վրաստանում:

– Պարոն Գրիգորյան, Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Noble Partner-2017 զորավարժություններին ի՞նչ կարևորություն ունի Հայաստանի համար ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման առումով:

– Նախ՝ ուզում եմ ասել, որ դա շատ լուրջ է և դրական: Հայաստանը փորձում է շարունակել կոմպլեմենտար քաղաքականությունը: Անվտանգության ոլորտում մենք մի կողմից՝ սերտ կապեր ունենք Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ շարունակում ենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, և միանշանակ ես այդ մասնակցությունը շատ դրական եմ գնահատում, քանի որ Հայաստանը պետք է զարգացնի այլընտրանքներ բոլոր ոլորտներում՝ ներառյալ անվտանգությունը: Ռուսաստանը գիտի այդ հարաբերությունների մասին, և դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ակնհայտ է, որ Ռուսաստանը ավելի հարգանքով կվերաբերվի մեզ՝ իմանալով, որ Հայաստանը աշխատում է նաև այլ կառույցների հետ: Դա Արևմուտքի կողմից էլ կդիտվի շատ դրական: Պետք չէ մոռանալ, որ զորավարժություններն անցկացվում են Վրաստանում, զորավարժություններին մասնակցում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունները: Պարզ է, որ մեր մասնակցությունը միայն դրական է դիտվելու միջազգային հանրության կողմից:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հանգամանքին, ապա պարզ է, որ հայկական կողմը պետք է բացատրություններ տա, որպեսզի Ռուսաստանի կողմից բացասական արձագանք չլինի: Ռուսաստանը պետք է իմանա, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ուղղված չեն իր դեմ, բայց այդ հարաբերությունները անհրաժեշտ են Հայաստանին: Հայկական կողմը պետք է նաև բացատրի, որ քանի որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, նոր խնդիրներ են առաջանում մեր երկրի անվտանգության համար, և այս իմաստով ՆԱՏՕ-ի հետ այսպիսի համագործակցությունը անհրաժեշտ է Հայաստանին: Ուզում եմ ասել, որ պետք է կանխատեսենք Ռուսաստանի արձագանքը և մեղմենք այն:

Այս իրավիճակը կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով: Իմ մեկնաբանությունն այն է, որ Հայաստանը կարող է լինել այն երկիրը, որտեղ համադրվում են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը: Կարծում եմ՝ սա դրական օրինակ է, որը ցույց է տալիս, որ նույնիսկ այս լարված իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները խստացրեց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, կարելի է համագործակցել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ: Շատ բան կախված է մեկնաբանությունից: Իմ մեկնաբանությունը դրական է, որ սա չի հակադրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի շահերը, բայց պարզ է, որ ռուս-ամերիկյան լարվածության խորացումը խնդիրներ է առաջացնում նաև մեզ համար: Ըստ իս՝ սկսեց աշխատել Միացյալ Նահանգների նոր նախագահի՝ Թրամփի գործոնը: Թրամփի գործոնն ուժեղանում է այն առումով, որ նա ուզում է ակտիվ աշխատել այլ պետությունների հետ, և մենք չենք կարող անտեսել այդ հանգամանքը, որովհետև Միացյալ Նահանգները հզոր երկիր է:

Գիտե՞ք, թե որն է փոխնախագահ Փենսի այցելության նպատակը: Նա եկավ ցույց տալու, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Բալթյան երկրների, Վրաստանի և Չեռնոգորիայի անվտանգությանը: Սա նշանակում է, որ ուրվագծվում է Միացյալ Նահանգների արևելյան քաղաքականությունը: Ամերիկացիները Վրաստանում, Չեռնոգորիայում և Բալթյան երկրներում տեսնում են իրենց գործընկերներին և պատրաստ են աջակցել նրանց: Վրաստանը մեր անմիջական հարևանն է, ուրեմն Միացյալ Նահանգները ակտիվ կաշխատի, և դա անտեսելն անհեթեթություն է:

– Մեկնելով Էստոնիա, Վրաստան և Չեռնոգորիա՝ փոխնախագահ Փենսը հայտարարել է՝ «ուզում ենք հավաստիացնել մեր դաշնակիցներին Արևելյան Եվրոպայում, որ մենք ձեզ հետ ենք, մենք կանգնած ենք ձեր կողքին»: Այսպիսով՝ կարո՞ղ ենք ասել, որ Թրամփի վարչակազմը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ պաշտպանելու այս երկրներին հնարավոր «ռուսական ագրեսիայից»:

Այո, սա է նրանց ուղերձը, քանի որ Բալթյան երկրներն իրենք են խնդրում Միացյալ Նահանգներին, որ պաշտպանի Ռուսաստանի կողմից հնարավոր քայլերից: Վրաստանի կոնցեպցիան մի փոքր այլ է: Վրաստանը ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, և Ամերիկան կաջակցի նրանց անվտանգությանը, բայց այստեղ իրավիճակը տարբեր է: Չեռնոգորիայում էլ այլ իրավիճակ է: Այնուամենայնիվ, ուրվագծվում են այն երկրները, որոնց հետ Միացյալ Նահանգներն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի անվտանգության ոլորտում:

Ճիշտ է, որ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և Միացյալ Նահանգներում կձևավորվի կարծիք, որ Հայաստանի հետ էլ պետք է շարունակել աշխատել: Ես չեմ խոսելու վերջնական ինչ-որ կողմնորոշման մասին, դա առանձին խնդիր է, բայց այս միտումը միանշանակ համարում եմ դրական, քանի որ Միացյալ Նահանգները գալիս է տարածաշրջան և ակտիվ կաշխատի այստեղ: Երբ խոսում ենք Բալթյան երկրների, Վրաստանի մասին, ակնհայտ է, որ դա Արևելյան գործընկերության դաշտն է:

– Փենսի այդ ուղերձը որքանո՞վ է առնչվում Հայաստանին:

– Ուղղակիորեն առնչվում է: Եթե այս քաղաքականության մեջ մտնում է նաև Վրաստանը, ապա դա ուղղակիորեն առնչվում է մեզ, և ես չէի ուզենա, որ Հայաստանը դուրս մնար այս առաջադեմ աշխարհից, որտեղ աշխատում է օրենքը, հարգվում են մարդու իրավունքները և այլն, և այլն: Այո, Հայաստանի ֆունկցիան տարբեր կլինի Վրաստանի ֆունկցիայից, Հայաստանը պետք է փորձի ավելի կոմպլեմենտար ճանապարհով գնալ, բայց մենք իրավունք չունենք անտեսելու Միացյալ Նահանգների այս ակտիվացումը Արևելյան Եվրոպայում՝ գումարած Վրաստանը: Դա շատ լուրջ սխալ կլինի: Եվ սա կատարվում է այն համապատկերում, որ Եվրասիական տնտեսական միության էֆեկտը գոնե այսօրվա դրությամբ միայն բացասական է Հայաստանի համար, իսկ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Այս իրավիճակում նման հնարավորություններն անտեսելը անթույլատրելի է:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

– Այս հարցի մասին էլ տարբեր կարծիքներ լսեցի: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծ ցանկություն չունեին, որ Ադրբեջանը մասնակցեր: Իրոք Ադրբեջանում վերջերս շատ է վատացել վիճակը մարդու իրավունքների ոլորտում: Դա է գլխավոր պատճառը: Միգուցե Ադրբեջանն էլ շատ չէր ուզում մասնակցել, զարմացած եմ, թե ինչու չէր ուզում, բայց իմ կարծիքով՝ գլխավոր պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները շատ ոգևորված չեն եղել Ադրբեջանի մասնակցության հեռանկարով: Այո, Ադրբեջանն էլ ՆԱՏՕ-ի գործընկերն է, բայց դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ վիճակում է մարդու իրավունքների ոլորտը Ադրբեջանում, և ինչպես է Ադրբեջանը անտեսում Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուղերձները այս խնդիրների վերաբերյալ: Սա է գլխավոր պատճառը, ոչ թե այն, որ, օրինակ, Ադրբեջանը Ռուսաստանին հաճոյանալու համար չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում