Վրաստանի մոտ 150 քաղաքացիներ, որոնք տարբեր հանցագործությունների համար իրենց պատիժն են կրում Թուրքիայում, հայտարարել են հացադուլ: Այս մասին հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Ազատազրկվածների հարազատների խոսքով՝ հացադուլի պատճառը պահման անտանելի պայմաններն են:
Հարազատները վրացական իշխանություններից պահանջել են ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա և օգնություն ցուցաբերել Թուրքիայում բանտարկվածներին:
Նշվում է, որ հացադուլը ձգվում է արդեն 4 օր:
Ազատազրկվածների պահանջներից մեկն այն է, որ ուղղափառների համար աղոթելու անկյուն տրամադրեն: