Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բեգլարյանի նոր «շեդևրը» կամ՝ հայկական ֆուտբոլի Ձմեռ պապը

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2017/2018թթ. առաջնությունը, որին կրկին մասնակցում են ընդամենը 6 թիմեր: Մեկնարկային խաղում երեկ Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» Գյումրիում 2:1 հաշվով պարտվեց «Շիրակին»: Պարտվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի «շնորհիվ», ում նոր «շեդևրը» զարդարեց մրցաշրջանի մեկնարկը՝ հերթական անգամ խորտակելով «Ալաշկերտին»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Բեգլարյանի «շեդևրների» շնորհիվ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երևանում 1:3 հաշվով զիջեց Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին: Սոցիալական ցանցերում երեկ քննարկման լայն առարկա էր դարձել Բեգլարյանի կոպիտ սխալը «Շիրակի» դեմ խաղում: «Ինչպե՞ս կարելի է նման սխալ գործել», կամ՝ «Հայաստանի հավաքականի դարպասապահի անթույլատրելի սխալը»՝ զարմացած գրում էին ֆուտբոլասերները: Թե ինչու են ֆուտբոլի երկրպագուները զարմացած՝ դժվար է ասել:

Անկեղծ ասած, կզարմանայինք, եթե Բեգլարյանը սխալ թույլ չտար: Նրա «ջանքերով» Մոնտենեգրոյում տապալվեց Հայաստանի ազգային հավաքականը, «Ալաշկերտը» տապալվեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, հիմա էլ նրա թիմը անհաջողության մատնվեց Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում:

Աբսուրդն այն է, որ այս դարպասապահը թե՛ հավաքականում և թե՛ «Ալաշկերտում» մշտապես մեկնարկային կազմում է: Մշտապես խաղալով մեկնարկային կազմում՝ Բեգլարյանը մշտապես «նվերներ է մատուցում» խաղընկերներին և երկրպագուներին: Ամենեևին չենք զարմանա, եթե Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրի նրան սեպտեմբերի 1-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի հետ մրցավեճին և նրան խաղացնի մեկնարկային կազմում:

Առեղծվածային այս դարպասապահը իրական պատուհաս է դարձել: Սխալներից ոչ ոքն ապահովագրված չէ, սխալվում են բոլորը: Սխալվում են նաև հանրահայտ դարպասապահները: Բայց երբ սխալները դառնում են սովորական երևույթ, կարծում ենք՝ դարպասապահը պետք է լուրջ հետևություն անի: Դարպասապահը պետք է ինքնասիրություն ունենա և գիտակցի, որ իր սխալներով ոչ միայն իրեն է խայտառակում և նվաստացնում, այլև խաղընկերներին, մարզիչներին, թիմին, երկրպագուներին, վերջապես՝ երկրին: Ֆուտբոլիստ կոչվելը միայն մարզահագուստ և խաղակոշիկներ կրելով չէ: Ցանկացած մասնագիտության տեր մարդ պետք է ունենա գիտակցություն, արժանապատվություն, ինքնասիրություն, ամոթի զգացում: Որքա՞ն կարելի է քայքայել ուրիշների նյարդերը: Մի՞թե այս դարպասապահին հաճելի է, երբ մարզադաշտում նրա հասցեին շարունակ հնչում են վիրավորական արտահայտություններ, նույնիսկ հայհոյանքներ:

Բեգլարյանը Հայաստան՝ Կապանի «Գանձասար» է տեղափոխվել 2011 թվականին «Կրասնոդարի» երկրորդ թիմից: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ եթե այս դարպասապահը հեռանկար կամ նորմալ խաղային որակներ ունենար, «Կրասնոդար-2»-ից ոչ թե «Գանձասար» կտեղափոխվեր, այլ, ասենք, Մոսկվայի «Լոկոմոտիվ», Եկատերինբուրգի «Ուրալ» կամ, ինչու չէ, կհայտնվեր «Կրասնոդարի» հիմնական թիմում:

Բեգլարյանն արդեն 6 տարի է՝ խաղում է հայկական տարբեր թիմերում և, շարունակ նվերներ մատուցելով ֆուտբոլասերներին ու խաղընկերներին, դարձել է հայկական ֆուտբոլի «Ձմեռ պապը»: Վստահ ենք, որ շատերը կշարունակեն պնդել, որ այլ դարպասապահ չունենք, և մարզիչները ստիպված են խաղացնում Բեգլարյանին: Վստահաբար կարող ենք ասել, որ Բեգլարյանից ավելի լավ դարպասապահներ կան Հայաստանում: Պարզագույն օրինակ՝ «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, վստահ խաղ ցուցադրելով Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի Մոնտենեգրոյի «Մլադոստի» հետ մրցավեճում, հրավիրվեց Իրան՝ պայմանագիր կնքելով «Փարս Ջոնուբի Ջամ» թիմի հետ: Բեգլարյանից անհամեմատ ավելի հաջող է հանդես գալիս «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում