Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. Կարապետյանը՝ խաղից դուրս

«Դա ոչ ես կարող եմ ասել, ոչ էլ որևէ մեկ այլ կուսակցական: Քանի որ դա երկրի ղեկավարման, կառավարման բարձրագույն խնդիրներից մեկն է, որի վերաբերյալ հասարակ մահկանացուներն իրավունք էլ չունեն բարձրաձայնելու»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Այս բառերը նույնիսկ նողկալի են հնչում, երբ հիշում ես, որ դա բարձրաձայնել է գործիչ, ով ամենևին էլ «հասարակ մահկանացուի» կարգավիճակ չունի. համենայնդեպս՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ:

Մյուս կողմից՝ Բոստանջյանի ասածը բացարձակ ճշմարտություն է և արտացոլում է այն իրողությունները, որոնք առկա են մեր քաղաքական համակարգում, որտեղ որոշումներ կայացնում են ոչ թե կուսակցությունները, այլ առաջին դեմքերը՝ իրենց ստվերային պայմանավորվածություններով:

Վարդան Բոստանջյանի խոսքում մի հետաքրքիր ակնարկ կա՝ «հասարակ մահկանացուի» հատուկ ընդգծում այն հավաստի լուրերի ֆոնին, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը օրերս միասին հանգստացել են գողտրիկ Շվեյցարիայում: Սա իրոք աղքատ երկրի «հասարակ մահկանացուների», նույնիսկ պատգամավորների միջավայր չէ: Նման շռայլություն իրենց կարող են թույլ տալ քրեաօլիգարխիկ համակարգի առաջին դեմքն ու ամենաազդեցիկ օլիգարխը: Ու ոչ միայն Շվեյցարիայում հանգստանալու և հարցեր քննարկելու շռայլություն, այլ նաև հանդգնություն, որպեսզի պայմանավորվեն հարցերի շուրջ, որոնք կարող են վերաձևել անգամ խիստ վերահսկելի խորհրդարանական ընտրությունների հետևանք քաղաքական կոնֆիգուրացիան:

Սակայն, վերջին հաշվով, ներքաղաքական ներկա ստատուս քվոյի հիմքում ոչ թե պաշտոնական թվերն են, այլ այն պայմանավորվածությունները, որոնք Սարգսյանն ու Ծառուկյանն ունեցել են մինչև ընտրությունները:

Եթե ընտրողները հավատացել են Գագիկ Ծառուկյանի «50%+1» նախընտրական կարգախոսին և իշխանափոխության խոստմանը, դա, մեծ հաշվով, իրենց պրոբլեմն է, մանավանդ՝ այդ «հավատի» համար նրանց վճարել են: Եթե ՀՀԿ-ում և ՀՅԴ-ում դեմ են կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի հայտնվելուն, դա նույնպես այդ կուսակցությունների պրոբլեմն է, որովհետև այս երկրում փայի հարցը որոշում է ոչ թե կոալիցիան, այլ Սերժ Սարգսյանը: Եթե Կարեն Կարապետյանը որոշել է 2018-ի ապրիլից հետո էլ վարչապետ աշխատել, նա մոլորության մեջ է, որովհետև, անկախ իր քաղաքական կարգավիճակից ու հարստությունից, նա նույնպես «հասարակ մահկանացու» է ու նման որոշում կայացնելու իրավունք չունի. Կարապետյանը հրաժարական կտա այն օրը, երբ կորոշի Սերժ Սարգսյանը:

Մենք չգիտենք՝ Սարգսյանն ու Ծառուկյանն ինչ են խոսել կամ պայմանավորվել Շվեյցարիայում, սակայն ակնհայտ է, որ նրանց պայմանավորվածության թեման կարող է լինել «ազգային համաձայնության իշխանությունը», որն իր կալիբրով կարող է ղեկավարել միայն Սերժ Սարգսյանը, և այդ իշխանության անխուսափելի մասնակիցը պետք է լինի «համազգային» մասշտաբի օլիգարխ Ծառուկյանը՝ իր թիմով:

Միայն թե ապագա իշխանությունը, դասական իմաստով, որևէ կապ չունի ազգային համաձայնության հետ և ընդամենը քրեաօլիգարխիայի և լյումպենի դաշինք է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում