Խոշոր հարկատուների վճարած հարկերը ավելացել են նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով օրերս պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկին:
«Մոտ 32 մլրդ դրամով ավելացել է, եթե տոկոսային ենք նայում ավելացել է մոտավորապես 9 տոկոսով: ՀՀ-ի ընդհանուր հարկային մուտքերը այս նույն ժամանակահատվածում կազմել է 550 մլրդ դրամ: Համընդհանուր հարկրեն են ավելացել: խոշոր հարկատուների բեռը ավելացել է, որը համարվում է խոշոր հարկատուների ստվերի կրճատում: Ռեալ փոփոխություններ չեն գրանցվել, իսկ հարկատուների ընդհանուր փոփոխությունը կոնկրետ ընկերություններով է պայմանավորված»-նշեց Թունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում