Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Ձոր-1 թաղամասի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 QS 390 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 DF 914 համարանիշի և Toyota մակնիշի 80 NN 990 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ shamshyan.com-ոմ