Գերմանական ավտոմեքենաշինական Daimler կոնցեռնը 25 մլն եվրո է ներդրել Volocopter ստարտափում, որը զբաղվում է թռչող էլեկտրատաքսու մշակմամբ։ Այս մասին հայտնում է Motor Authority-ն։
Volocopter ընկերությունն արդեն ներկայացրել է E-Volo 2X գործող նախատիպը, որը փորձարկումներ է անցնում։ Ուղղահայաց թռիչքով և վայրէջքով տաքսին կարող է զարգացնել մինչև 69 կմ/ժամ արագություն և անցնել 27 կմ։ Հետագայում նախատեսվում է դրա կառավարում ավտոպիլոտով, սակայն ներկայում այն հանդերձվախ է կառավարման սովորական մարմիններով։
Սերիական արտադրության հնարավոր մեկնարկի ժամկետները դեռևս հայտնի չեն։