Ամերիկյան Starbucks ընկերությունը պատրաստվում է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի ընդլայնման նպատակով 3 միլարդ դոլարի ներդրում կատարել Չինաստանում: Նման որոշումը հաջորդել է կորպորացիայի բաժնետերերին հիասթափեցնող նոր զեկույցին, որն անդրադառնում էր ընկերության բաժնետոմսերի արժեքի 7% նվազեցմանը:
Վերը նշված գումարով Starbucks-ը պատրաստվում է գնել Չինաստանի գործընկերոջը՝ East China-ին պատկանող 1300 սրճարանները։
Գործարքը համարվում է ամենախոշոր ներդրումներից մեկն ամերիկյան Starbucks ընկերության պատմության մեջ:
Այս ներդրումը պայմանավորված է ԱՄՆ-ում հաճախորդների թվի նվազման հետ։