ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում երեկ մեկնարկեց Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը 29 քայլում առավելության հասավ Յան Նեպոմնյաշչու նկատմամբ:
Առաջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Սերգեյ Կարյակինը: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Ուեսլի Սոյի և Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Կարուանա-Կարլսեն և Անանդ Նակամուրա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: