Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Եթե Հայաստանը պաշտպանի Մոսկվային, հարաբերությունները ԱՄՆ-ի հետ չեն ընդլայնվի. Փոլ Գոբլ

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Փենսը Արևելյան Եվրոպայի երկրներ կատարած իր այցելությամբ փաստորեն վերահաստատեց Վաշինգտոնի հանձնառությունն ու նվիրումը աշխարհում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու գաղափարին:

Էստոնիայում, Չեռնոգորիայում և Վրաստանում նա հնչեցրել է Թրամփի ուղերձը, որ «առաջինը Ամերիկան» չի նշանակում «միայն Ամերիկան»: Թրամփի վարչակազմի ներկայացուցիչն ասում է, որ Ամերիկան կանգնած է աշխարհի ազատասեր պետությունների և մասնավորապես Արևելյան Եվրոպայի իր դաշնակիցների կողքին, ընդ որում այս հայտարարությունների հիմնական բաղադրիչներից մեկն այն էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին «ռուսական ագրեսիայից»:

Մեզ համար առավել ուշագրավ իրադարձություններից մեկն այս համատեքստում այն էր, որ փոխնախագահ Փենսը Վրաստանում ներկա է եղել ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ողջունելով մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչներին:

Ի՞նչ եզրակացություն պիտի անենք Թրամփի վարչակազմի այս քայլերից: Կարո՞ղ ենք ասել, որ ամերիկացիներն իսկապես ակտիվանում են մեր տարածաշրջանում, և որքանո՞վ են այս գործընթացներն առնչվում Հայաստանին:

Խոսելով հարցի մասին՝ ամերիկացի հայտնի վերլուծաբան, 1990-ական թթ. ԱՄՆ պետքարտուղարությունում ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետի պաշտոնը զբաղեցրած Փոլ Գոբլը վստահաբար ասում է, որ այո, Թրամփի ուղերձն առնչվում է նաև Հայաստանին, բայց շատ բան կախված է Ռուսաստանի հանդեպ Հայաստանի վերաբերմունքից:

«Միացյալ Նահանգները գնալով ավելի շատ է նայելու Հայաստանին այն պրիզմայով, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Ռուսաստանի և ռուսական ագրեսիայի կապակցությամբ: Եթե Հայաստանը պաշտպանի Մոսկվային, ապա դժվար թե ընդլայնվեն հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Փոլ Գոբլը:

 – Պարոն Գոբլ, ինչպե՞ս եք մեկնաբանում նման ուղերձներն ու քայլերը Թրամփի վարչակազմի կողմից մեր տարածաշրջանի ուղղությամբ: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ չնայած Միացյալ Նահանգերում այսօր շարունակվող ներքին խմորումներին և որոշ անկայունությանը վարչակազմի ներսում, Թրամփը սկսում է հստակեցնել իր քաղաքականությունը Հարավային Կովկասի ուղղությամբ:

– Թրամփի վարչակազմն այժմ հստակեցնում է իր քաղաքականությունները աշխարհի տարբեր շրջանների ուղղությամբ: Ի տարբերություն իր նախորդների՝ Թրամփն իշխանության չի եկել այնպիսի մարդկանց շրջապատով, ովքեր երկար տարիներ աշխատել են պետական համակարգում և մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում: Թրամփի թիմակիցները մեծ փորձ չունեն, բայց վեց ամիս անց իրավիճակը սկսում է աստիճանաբար կարգավորվել, և Վաշինգտոնը հստակեցնում է իր առաջնահերթությունները: Փոխնախագահ Փենսի վերջին շրջագայությունը ցույց է տալիս այն ուղղությունը, որին հետևում է Թրամփի վարչակազմի առնվազն մի մասը: Այս ուղղությունը ներառում է ավելի կոշտ մոտեցում Ռուսաստանին, նույնիսկ, եթե ինքը Թրամփը չի ուզում դա և հետևաբար այդ պրիզմայով է նայում Ռուսաստանի հարևաններին:

– Կարծում եք՝ Փենսի հնչեցրած այդ ուղերձը Արևելյան Եվրոպային, որ «մենք ձեզ հետ ենք և ձեր կողքին կանգնած ենք», վերաբերում է նաև Հայաստանի՞ն, որովհետև Հայաստանն էլ, կարծես, ինչ-որ կերպ առչվեց այս գործընթացին՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժություններին:

– Այո, ինձ համար շատ հստակ է, որ Վաշինգտոնն այժմ նայելու է հետխորհրդային ողջ տարածաշրջանին Արևմուտքի այն ջանքերի տեսանկյունից, որ պետք է պատժել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ իր ագրեսիայի համար և ստիպել նրան փոխելու իր քաղաքական գիծը: Այս համատեքստում Միացյալ Նահանգները վստահաբար ավելի մեծ համակրանք և աջակցություն կցուցաբերի այն երկրներին, որոնք կհամագործակցեն իր հետ և քննադատական վերաբերմունք կունենան Ռուսաստանի նկատմամբ:

– Ո՞րն է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների գլխավոր նպատակը: Թրամփը պատժամիջոցների այս փաթեթով ուզում է ապացուցել, որ ինքը կապ չունի՞ Ռուսաստանի հետ, թե՞ սա ամերիկյան քաղաքական գծի շարունակումն է՝ զսպելու Ռուսաստանին և պատժելու նրան ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:

– Նախագահ Թրամփն ընդդիմացել և ընդդիմանում է այս պատժամիջոցներին երկու պատճառով: Մի կողմից նա նախընտրական շրջանում հայտարարում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին: Սա մի մոտեցում է, որը գնալով ավելի անհամատեղելի է դառնում Պուտինի ագրեսիվ քաղաքականության հետ: Եվ մյուս կողմից՝ Թրամփը, ինչպես և բոլոր նախագահները, չի ուզում, որ Կոնգրեսը սահմանափակի արտաքին քաղաքականության մեջ գործելու իր ազատությունը: Այնուամենայնիվ, նա ստորագրեց պատժամիջոցների մասին օրինագիծը, որովհետև եթե չաներ դա, Մոսկվայի հետ իր կապերի մասին հարցերը կտրուկ կշատանային, մի բան, որը Թրամփն այս պահին չի կարող իրեն թույլ տալ: Բայց օրինագիծն արտացոլում է Միացյալ Նահանգների քաղաքական իսթեբլիշմենթի մեծամասնության տեսակետը, և Թրամփը չի կարող անտեսել դա, թեև նա հավանաբար կփորձի թուլացնել պատժամիջոցների ազդեցությունը առնվազն Ռուսաստանի մասով:

– Ռուս-ամերիկյան այս լարվածությունը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար

– Միացյալ Նահանգները գնալով ավելի շատ է նայելու Հայաստանին այն պրիզմայով, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Ռուսաստանի և ռուսական ագրեսիայի կապակցությամբ: Եթե Հայաստանը պաշտպանի Մոսկվային, ապա դժվար թե ընդլայնվեն հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Եթե Հայաստանն ավելի քննադատական մոտեցում վերցնի Ռուսաստանի նկատմամբ, ապա այդ հարաբերություններն էապես կջերմանան Հարավային Կովկասում իրավիճակի համալիր հնարավորությունների շրջանակներում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում