Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Վարակ, որը Հայաստանը կդարձնի Հայաստան

Բոլորս արդեն հասկացե՞լ ենք, որ Ջերմուկը Մեգապոլիս ա, կառավարության նիստում հայտարարել է Կարեն Կարապետյանը, երբ գործադիրը որոշում է կայացրել Ջերմուկի զարգացման համար հատկացնել ավելի քան մեկ միլիարդ դրամ պահուստային ֆոնդից: Տարածքային կառավարման նախարար Լոքյանը հիշեցրել է, որ վարչապետը չակերտները չմոռանա: Մի կողմ թողնենք դաշնակցական նախարարի բավական նուրբ ակնարկը վարչապետին, որի հետ ՀՅԴ հարաբերությունն այդպես էլ չստացվեց, գոնե մինչ այժմ: Այդ խնդրին անդրադառնալու ավելի հնչեղ առիթներ մոտ ապագայում անկասկած կլինեն: Իսկ առայժմ հնչեղ են Կարեն Կարապետյանի բնորոշումները Ջերմուկի, Սյունիքի, Վայոց ձորի մասին: Սյունիքը Իսրայելն է, Վայոց ձորը Տոսկանայից էլ լավը, Ջերմուկը՝ Մեգապոլիս: Դժվար է ասել, Կարապետյանը դառը կատակո՞ւմ է, լո՞ւրջ է այդ բնորոշումներում՝ որպես փոփոխությունների մեթոդիկա, թե՞ իրեն բնորոշ դրայվով փորձում է լավ տրամադրություն հաղորդել շրջապատին:

Խնդիրը բոլոր դեպքերում այն է, որ այդ ամենից թե Ջերմուկը Մեգապոլիս չի դառնում, թե Վայոց ձորը չի դառնում Տոսկանայից ավելի լավը, և թե Սյունիքը չի դառնա Իսրայել: Որովհետև այդպիսի կերպարանափոխությունների համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխող համակարգը դառնա այնպիսին, ինչպիսին, օրինակ, Իսրայելում, կամ այնպիսին, ինչպիսին այն համակարգերն են, որոնց կառավարման պայմաններում պետություններն ու հասարակությունները զարգացել ու փոխվել են: Իսկ դրա համար այդ էլիտաները հանրություններին ոչ թե մատուցել են գեղեցիկ լուսանկարներ կամ համաշխարհային օրինակներ և անուններ, այլ միավորող գաղափարներ, այդ գաղափարներին հասնելու վարակիչ անձնական օրինակներ: Զարմանալի է, բայց ասենք Հայաստանի և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի ուզում նմանվել համաշխարհային պատմություն կերտած որևէ այլ գործչի, որը իր օրինակով դուրս է բերել սեփական հանրությունը, միավորել է, համախմբել ու ստացել ֆանտաստիկ արդյունք:

Ասենք, Հայաստանում կարող են պաշտոնյաները՝ անգամ ամենաբարձր մակարդակում, խոսել Հայաստանը Սինգապուր դարձնելու մասին, բայց նրանցից ոչ ոք չի խոսի Սինգապուրի վարչապետ Լի Կուանի նման դառնալու մասին: Կխոսեն Հայաստանն Իսրայել դարձնելու մասին, բայց նրանցից ոչ ոք չի խոսի իր՝ Շիմոն Պերես դառնալու մասին: Ինչո՞ւ: Որովհետև դա ավելի՞ չափելի և պատասխանատու է, որովհետև անձնական փոփոխության դեպքում հնարավոր չէ՞ հասարակությանն ասել, թե գիտեք, տարիներ են պետք, պետք է ժամանակ և այլն, կամ հնարավոր չէ ասել, թե հասարակությունն է մեղավոր, ոչ մի դեպքում չի ուզում փոխվել: Անձնական փոփոխության չափորոշիչի դեպքում հնարավոր չէ խաղալ լավ թագավոր կամ իշխան և վատ ենթականեր, հնարավոր չէ քավության նոխազներ կերտել և նրանց վրա փոխանցել պատասխանատվությունը: Այդ իսկ պատճառով ավելի հարմար է գեղեցիկ «լուսանկարային» չափորոշիչների սահմանումը, «հայկական աշխարհ», Տոսկանա, Իսրայել, Շվեյցարիա, ֆինանսական կենտրոն, Սինգապուր և այլն: Հանրությանն իհարկե պետք է վարակել լավատեսությամբ: Այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք: Ծայրահեղ հոռետեսությունն ու հուսահատությունը, որը կառավարման հետևանք է, բայց որի վրա նաև փորձել է տարիներ շարունակ խաղալ ընդդիմությունը, ակնկալելով դարձնել դա իշխանության դեմ արդյունավետ գործիք, իրականում բերել է մի արդյունքի կամ ավելի շուտ հետևանքի՝ ֆիզիկական կամ հոգեբանական արտագաղթ իրականությունից: Մարդիկ կամ հեռանում են Հայաստանից ֆիզիկապես, կամ հոգեպես, մտովի, նրանք այլևս Հայաստանի հետ չեն կապում որևէ ծրագիր, որևէ հեռանկար, որևէ տեսլական: Նրանք միայն ավելի ու ավելի են նեղանում իրենց ապագայի տեսլականում, ըստ այդմ ավելի նեղանում է նրանց մտահորիզոնն ու ստեղծագործական ներուժը, մտածելու կարողությունը: Նրանք ամլանում են, որպես հասարակություն:

Հայաստանում գործնականում տեղի է ունեցել հենց դա և հիմա սկսվում է մյուս փուլը, ավելի վտանգավոր փուլը՝ ամլությունը բերում է հոգեբանական դեպրեսիայի և նաև ագրեսիայի, ընդ որում՝ զգալիորեն անկառավարելի: Այդ ագրեսիան ժամանակ առ ժամանակ գտնում է հանրային-պետական օրգանիզմի թույլ տեղն ու դուրս հորդում ինչ որ ձևով, մեծ կամ փոքր, քաղաքական կամ կենցաղային դրսևորումով: Այդ գերվտանգավոր իրողությունը հնարավոր է հաղթահարել միայն հանրությանը մոտիվացնելով, ապագայի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելով, նրանց հոգեբանորեն Հայաստան վերադարձնելով, միտքն արթնացնելով, մարզելով, այսպես ասած մտքի և հոգեբանական ներուժի «մարզավիճակը» վերականգնելով: Անգամ իշխանությունը զգացել է ներկա վիճակից բխող իսկապես լուրջ վտանգը, որովհետև անկանխատեսելի է, թե հաջորդ պահին ուր կհորդի դեպրեսիայով համեմված հոգեբանական ագրեսիան, ինչը կդառնա դրա թիրախ, կամ ով: Բայց հանրությունն այդ հոգեվիճակից դուրս բերելու համար համայնապատկերները բացարձակապես պիտանելի չեն, կենսունակ չեն:

Վիճակը շատ ավելի խորն է համայնապատկերներով բուժելու համար: Հանրությանը բուժել հնարավոր է բացառապես անձնական օրինակների վրա հիմնված փոխպատվաստումներով: Ընդ որում ոչ թե հաջողակ մարդկանց անձնական օրինակների և պատմություններին, որոնք այս իրավիճակում նույնիսկ կարող են ունենալ հակառակ էֆեկտ և խորացնել բարդ հոգեվիճակը, այլ իշխանության, «էլիտայի» ներկայացուցիչների անձնական պարբերական օրինակների՝ անձնական վերափոխման և անձնական պատասխանատվության, համոզիչ, գործնական օրինակներին արվող հղումներով: Դա ամենևին «էլիտայի» ներկայացուցիչների կամ պաշտոնյաների հանդեպ հանրային պահանջների և նաև էապես զգայականացված անձնական վերաբերմունքին հագուրդ տալու հանրային պահանջարկ չէ: Դա իրավիճակն աղետալիից փոխելու և «հիվանդի» վիճակը կայունացնելու նվազագույն պահանջ է, դա Հայաստանը ոչ թե Իսրայել կամ Տոսկանա, այլ Հայաստանը Հայաստան դարձնելու նվազագույն պահանջը բավարարելու տարբերակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում