Հրապարակվել է Աբխազիայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների նախնական ցուցակը։ Rusarminfo-ն, վկայակոչելով Ren TV-ի կայքում հասանելի ցուցակը, նշում է, որ այնտեղ առկա է հայկական ազգանուն՝ Մումջյան Ա. Խ. (ծնված 2008 թ)։
Բացի այդ, НТВ հեռուստաալիքի ռեպորտաժներից մեկում տեսախցիկը ֆիքսել է տուժած երիտասարդի, ում հագին եղել է հայկական դրոշի գույներով ու Հայաստանի գերբով վերնաշապիկ։
Այդուհանդերձ, ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ համաձայն Աբխազիայի հայկական համայնքից ստացված տեղեկությունների՝ տուժածների թվում հայեր չկան։