Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իսրայելական Haaretz-ի կայքից հեռացվել է Ալիևների ընտանիքի գաղտնի բիզնես գործունեությունը մերկացնող հոդվածը

Իսրայելական Haaretz թերթի կայքից անհետացել է Ադրբեջանի իշխող վերնախավի կապիտալների մասին աղմկահարույց նյութը, որի վերաբերյալ մի շարք հայտարարություններ էր արել պաշտոնական Բաքուն:

Հուլիսի 30-ին Իսրայելի առաջատար Haaretz թերթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Իսրայելում ունեցած գաղտնի բիզնեսների և ունեցվածքի վերաբերյալ նյութ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթը գրել էր, որ Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևին Թել-Ավիվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իսրայելում ներգրավված ներդրումներին, խոսել է նաև ալիևյան ընտանիքի կողմից այդ երկրում կատարված ներդրումների մասին:

«Օրինակ, մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը և տղան 6 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել Իսրայելում, և Ադրբեջանի խնդրանքով այն հսկում են մեր անվտանգության ուժերը»,- ասել էր Յարիվ Լևին:

Haaretz-ի հրապարակման համաձայն` Ադրբեջանի նախագահի որդին` կրտսեր Հեյդար Ալիևն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է իսրայելցի բժիշկների հսկողության ներքո, բնակվում է այդ առանձնատանը և փորձում ապաքինվել ծանր հիվանդությունից:

«Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները Իսրայելի առողջապահության և տուրիզմի ոլորտներում ներդրել են 600 մլն դոլար: Իլհամ Ալիևի կինը վերջին 5 տարիներին մեծ ներդրում է կատարել և համագործակցում է Իսրայելի բարեգործական հիմնադրամների հետ»,- հավելել էր նախարարը:

Իսրայելի առաջատար թերթի կայքում, սակայն, հոդվածն առերևույթ չկա, ադրբեջանական մամուլում ալիևյան ընտանիքի բուռն ֆինանսական գործունեությունը մերկացնող նյութերի հայտնվելուց րոպեներ անց էլ Ադրբեջանի լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ հերքումներ, անգամ Իսրայելի դեսպան Դան Սթավի հայտարարությունը, թե իբր Haaretz-ում տեղ գտած նյութը «ֆեյք» լուր է:

Սակայն սկանդալը, նոր զարգացում է ստանում: Ինչպես վկայում է «Արմենպրես»-ի ուսումնասիրությունը, որևէ «ֆեյքի» մասին խոսք լինել չի կարող: Աղմկահարույց նյութն իրականում հայտնվել է Haaretz-ի համացանցային կայքէջում, ինչի մասին վկայում են ներկայացվող «սքրինշոթերը». նյութը պահպանել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունը: Ավելին, կայքէջի պահպանված հատվածում առկա բոլոր ակտիվ հղումները գործում են ճշգրիտ, ինչը ևս հաստատում է, որ Բաքվի հակազդեցությունն առաջացրած լրատվությունը ոչ այլ ինչ է, քան կայքում բարեխղճորեն տեղադրված և հետագայում էլ թաքցված հոդված:

Թե Haaretz-ը, թե Իսրայելի զբոսաշրջության նախարարը նյութի կեղծ լինելու մասին հայտարարություններ չեն արել: Կասկած չի հարուցում նաև հոդվածի հեղինակի պրոֆեսիոնալիզմը, ով երկարամյա ու լուրջ լրագրողական փորձ ունի: Հատկանշական է, սակայն, որ գրեթե ամենօրյա գրաֆիկով թերթում հոդվածներ ունեցող լրագրողը հուլիսի 31-ից ոչինչ չի գրել Haaretz-ի համար:

Ալիևների ընտանիքի հարստության մասին հայտարարություններ հնչել են բազմիցս, անգամ եղել է օֆշորային միջազգային սկանդալ, սակայն երբևէ որևէ պետության բարձրաստիճան պաշտոնյա չի խոսել այդ մասին: Ադրբեջանի իշխանությունները մշտապես ցավագին են ընկալում իրենց աստղաբաշխական հարստության ու ճոխ կենսակերպի մասին հրապարակումները: Դրանց համար բազմաթիվ լրագրողներ հայտնվել են բանտերում կամ հալածվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում