Ողջ աշխարհում Skype տեսակապի ծառայության օգտատերերը կրկին բախվել են ծառայության աշխատանքում խափանումների։ Microsoft-ն արդեն աշխատում է խնդրի վերացման ուղղությամբ՝ ասվում է windowsreport.com-ում։
«Մենք տեղյակ ենք խնդրի մասին, որ օգտատերերը չեն կարողանում ուղակել կամ ստանալ հաղորդագրություններ Skype-ով։ Մեր ինժեներային թիմն արդեն աշխատում է»,-ասվում է Skype-ի պաշտոնական հաղորդագրությունում։
Հիմնական տարածաշրջանները, որոնց վրա անդրադարձել է խնդիրը, Հյուսիսային Ամերիկան ու Եվրոպան են։