Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը բացառիկ ելույթով ստվերում թողեց Լուկակուին

2017/2018թթ. մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում՝ 2:1 հաշվով առավելության հասնելով իտալական «Սամպդորիայի» նկատմամբ:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ հանդիպումը սկսեց 5-3-2 մարտավարությամբ՝ հարձակման կրակագծում օգտագործելով Ռոմելու Լուկակուին և Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի ավագը խաղաց հարձակման աջ եզրում: Արդեն 10-րդ րոպեին Մխիթարյանը, սկսելով իր թիմի գրոհը, եզրափակեց այն՝ բացելով հանդիպման հաշիվը: Այս գրոհը կարելի է դասագրքային որակել, որի «հիմնադիրը», ինչ խոսք, հայ ֆուտբոլիստն էր:

Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը խփեց գլխի հարվածով: Ավելին, խաղալով ընդամենը 45 րոպե, Հայաստանի հավաքականի ավագը ևս երկու բավական վտանգավոր հարված կատարեց գլխով: Առաջին դեպքում գերազանց խաղաց «Սամպդորիայի» դարպասապահը, իսկ երկրորդ դեպքում հարվածը շեղ ստացվեց:

Իտալական թիմի դեմ հանդիպումը կարելի է բացառիկ համարել Մխիթարյանի համար: Նախորդ մրցաշրջանում դժվար է հիշել խաղ, որտեղ Մխիթարյանը գլխով երկու վտանգավոր հարված կատարած լիներ: Լինելով նոմինալ կենտրոնական հարձակվող՝ Լուկակուն բավական հաջող է խաղում նաև երկրորդ հարկում, սակայն «Սամպդորիայի» դեմ առաջին կեսում Մխիթարյանն ուղղակի ստվերում թողեց նրան: Հանդիպման առաջին 45 րոպեների ընթացքում Լուկակուն միայն մեկ անգամ վտանգավոր հարված կատարեց:

Ըստ էության Մոուրինյոյից հրահանգ ստանալով խաղալու առջևի գծում՝ Մխիթարյանը բարձր մակարդակով կատարեց թե՛ կենտրոնական և թե՛ եզրային հարձակվողի պարտականությունը: Մխիթարյանը կրկին անգամ ապացուցեց, որ հարկ եղած դեպքում կարող է խաղալ նաև հարձակման կրակագծում՝ արդյունավետ գործելով նույնիսկ երկրորդ հարկում:

Այս խաղում «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով հանդես էր գալիս Լոնդոնի «Չելսիում»: Նա գործեց կիսապաշտպանության կենտրոնում և առաջին կեսից հետո փոխարինվեց: Ակնհայտ էր, որ Մատիչին ժամանակ է հարկավոր նոր թիմում իր տեղը գտնելու համար:

«Մատիչը խելացի և ինտելեկտուալ ֆուտբոլիստ է: Բայց այս հատկանիշները բավարար չեն նոր թիմում անմիջապես ադապտացվելու համար: Նա մեծ պրոֆեսիոնալ է, և թվարկված հատկանիշները կօգնեն նրան հնարավորինս արագ դառնալու «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկը: Առաջին հերթին նա պետք է բարելավի ֆիզիկական պատրասվածությունը: Ինչ վերաբերում է Լուկակուին, ապա նա յուրօրինակ խաղային ձեռագրով հարձակող է: Այս ֆուտբոլիստը պետք է թիմին՝ ինչպես Մարսիալն ու Ռեշֆորդը: Մինչև Իբրահիմովիչի վերադարձը՝ թվարկված խաղացողներից շատ բան է կախված լինելու: Ես փորձարկել եմ խաղային բազմաթիվ տարբերակներ, որոնք կգործածեմ գալիք մրցաշրջանում»,- խաղից հետո ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ընդամենը 5 օր հետո Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա Եվրոպայի Սուպերգավաթը, որտեղ Մոուրինյոյի գլխավորած թիմը կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Անգլիական թիմի երկրպագուներն արդեն իսկ քննարկումներ են սկսել այս խաղում իրենց սիրելի թիմի հնարավոր մեկնարկային կազմի վերաբերյալ:

Ըստ մասնագետների՝ կարևորագույն այդ մրցավեճում «Յունայթեդի» կազմում գլխավոր ֆիգուրները լինելու են դարպասապահ Դե Խեան, պաշտպան Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպաններ Պոգբան և Մխիթարյանը, ինչպես նաև հարձակվող Ռեշֆորդը:

Շատերը վստահ են, որ հենց Ռեշֆորդին Մոուրինյոն կվստահի տիտղոսային մրցավեճում: Հիշեցնենք, որ այս տարի «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալն» արդեն հանդիպել են: ԱՄՆ-ում տեղի ունեցած International Champions Cup ոչ պաշտոնական մրցաշարում այս թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածներով Մոուրինյոյի թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով: Մխիթարյանը անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը՝ առաջ մղելով «Յունայթեդին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում