Աբխազիայի զինամթերքի պահեստում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել են Ռուսաստանից երկու կին զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնել է Աբխազիայի ԱԻՆ ներկայացուցիչ Միզան Լոմիան՝ փոխանցում է Interfax-ը։
Նրա խոսքով՝ պայթյունների պահին երեք կանայք ձիով զբոսնելիս են եղել պահեստի մերձակայքում։ Կանանցից երկուսը, ենթադրաբար Սանկտ Պետերբուրգի բնակիչներ, զոհվել են, նրանց մարմինները փրկարարները գտել են առավոտյան։ Երրորդ կինը, ով եղել է Պոդոլսկից, ողջ է գտնվել՝ ձեռքի կոտրվածքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունների հետևանքով վիրավորվել է 53 մարդ, որից 35-ը՝ ռուսներ։