Աբխազիայի զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Աբխազիան»՝ հղում անելով առողջապահության նախարար Թամազ Ցախնակիային։
Նա նշել է, որ 42 մարդ տեղափոխվել է Գուդաուտի հիվանդանոց, ևս 11-ը՝ Սուխումի Հանրապետական հիվանդանոց։
«Բոլորի բուժումը կատարվում է լիարժեք ծավալով։ Նրանց վիճակը կայուն է, կյանքին ոչինչ չի սպառնում։ Այնտեղ կազմակերպվել է անհրաժեշտ ամեն բան, բժիշկների բոլոր բրիգադները մոբիլիզացվել են»,-ասել է նախարարը։
Նա հավելել է, որ հիմնականում վնասվածքները ստացվել են հարվածային ալիքից։ Տուժածների մոտ ախտորոշվել են այտուցներ, ուղեղի ցնցումներ և բեկորային վերքեր։