Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչպես կավարտվի հաջորդ պատերազմը Ղարաբաղում

Բնական է, որ Լեռնային Ղարաբաղը կընդլայնի իր անվտանգության գոտին, եթե նոր պատերազմ սկսվի Ադրբեջանի հետ: Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեսակետի՝ իր տարածքի 15 տոկոսն այսօր գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, հետևաբար հայկական բանակն անպայման կփորձի վերադարձնել այդ տարածքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վերջին հայտարարությունները հարցազրույցի ընթացքում:

Ռազմական փորձագետ Խրամչիխինի կարծիքով՝ նոր պատերազմի դեպքում Լեռնային Ղարաբաղը կփորձի ընդլայնել իր տարածքները, իսկ Ադրբեջանի նպատակն ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելն է, բայց առավելագույնը, ինչ կարող են անել ադրբեջանցիները, ևս մի քանի քառ.կմ տարածք Ղարաբաղից պոկելն է:

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների և այդ հարձակման ընթացքում ջախջախիչ հարված հասցնելով հակառակորդին՝ ընդլայնելու է Արցախի անվտանգության գոտու լայնությունն ու խորությունը: Նաև վերականգնվելու են այն «սահմանափակ հենակետերը», որոնք 2016թ. ապրիլին անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ:

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ Լևոն Մնացականյանի այս հայտարարության նպատակը միայն Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրե՞լն է, թե՞ այս սցենարն իսկապես կարող է կյանքի կոչվել Արցախի Պաշտպանության բանակի կողմից:

– Ինձ համար, իհարկե, դժվար է մեկնաբանել հայ և ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները: Դժվարանում եմ ասել, թե ինչու են նրանք այդ հայտարարություններն անում, թեև ես կարծում եմ, որ եթե բանը հասնի պատերազմի, ապա, այո, Ղարաբաղը կընդլայնի իր կողմից վերահսկվող գոտին, առավել ևս, ըստ ղարաբաղյան պաշտոնական տեսակետի, Ղարաբաղի տարածքի 15 տոկոսը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, հետևաբար Ղարաբաղը կփորձի վերադարձնել այդ տարածքները: Ուստի, այո, բնական է, որ այդպես էլ կլինի: Ադրբեջանը պատերազմի դեպքում կփորձի ընդհանրապես ոչնչացնել Ղարաբաղը, իսկ Ղարաբաղը կփորձի ընդլայնել իր տարածքները: Սա բնական է:

Իսկ ո՞ր կողմն ավելի մեծ հնարավորություններ ունի իրագործելու իր ծրագրերը:

– Եթե նոր պատերազմ սկսվի, և այն շատ մեծ ծավալներ չստանա՝ արտաքին ուժերի մասնակցությամբ, ապա օբյեկտիվորեն ասած՝ պատերազմի ամենահավանական ելքն այն է, որ Ադրբեջանը կարող է պոկել Ղարաբաղից ևս մի քանի քառ.կմ տարածք, դրանից ոչ ավելի: Ամեն ինչ կավարտվի ստատուս քվոյի քիչ թե շատ պահպանման վիճակում, միայն թե երկու կողմերն էլ շատ մեծ կորուստներ կունենան:
Իսկ չե՞ք կարծում, որ հայկական կողմը 2016թ. ապրիլից հետո բարելավել է իր պաշտպանությունը և բարձրացրել է բանակի մարտունակությունը, և բացի այդ, Ադրբեջանը կորցրել է «անակնկալի էլեմենտը»: Այդ դեպքում ինչի՞ վրա պիտի իր հույսը դնի Ադրբեջանը, եթե որոշի նոր հարձակում կազմակերպել:

– Պատերազմից հետո երկու կողմերն էլ պատրաստվում են հաջորդ պատերազմին, և երկուսն էլ ուժեղացնում են իրենց մարտունակությունը: Ադրբեջանն ավելի շատ ավելացրել է նոր զինտեխնիկայի քանակը: Սա է նրան որոշ առավելություն տալիս, բայց այդ առավելությունը վճռորոշ չէ, դա չի ապահովում այն բացարձակ հաղթանակը, որն ուզում է Ադրբեջանը:

Իսկ ի՞նչ կասեք հայկական կողմի մարտավարության մասին:

– Դժվարանում եմ դատողություններ անել Ղարաբաղի բանակին մասին, ի տարբերություն Հայաստանի բանակի, որովհետև տեղեկություններ չկան: Ես կարող եմ դատել ըստ 2016թ. ապրիլյան պատերազմի արդյունքների: Դրանից էլ եզրակացություն եմ անում, որ առավելագույնը, ինչ կարող է անել Ադրբեջանը, Ղարաբաղից փոքր տարածք պոկելն է:

Իսկ կարո՞ղ է հայկական կողմը դիմել կանխարգելիչ ռազմական գործողությունների՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու նպատակով:

– Կանխարգելիչ միջոցները որոշակի ռիսկեր են պարունակում, այսինքն՝ կա վտանգ, որ կմեղադրեն ագրեսիայի մեջ, բայց մեծ հաշվով՝ հայկական կողմը կարող է փորձել այն տարբերակը, ինչ արեց Իսրայելը 1967թ., միայն թե ոչ թե օդուժի, այլ ցամաքային զորքերի միջոցով: Բայց սա արդեն կապված է Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի հետ: Այո, անշուշտ, կանխարգելիչ հարվածը շատ մեծ առավելություն է տալիս ռազմական իմաստով, բայց հարկավոր է քաղաքական կամք՝ նման քայլի դիմելու համար:

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը խոսել է նաև Ադրբեջանի սպառազինության մասին՝ ասելով, որ թեև Ադրբեջանն ունի ժամանակակից և հզոր զինտեխնիկա, բայց նրանք խնդիր ունեն այդ տեխնիկայի կիրառման և յուրացման առումով: Համաձա՞յն եք Լևոն Մնացականյանի հետ:

– Այո, այո, համաձայն եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում