Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Ռուսական ցինիզմ կամ Մոսկվան ծաղրում է Հայաստանին

Մոսկվայում բացասական են արձագանքում ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի մտադրությանը` Ուկրաինային հակատանկային հրթիռներ և այլ սպառազինություն մատակարարելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե այն երկրները, որոնք հավակնում են դեր ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում` պետք է խուսափեն գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը: Պեսկովի ասածը, առաջին տպավորությամբ, դասագրքային ճշմարտություն է, սակայն ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ է տալիս:

Նախ` եթե Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է, թե ուկրաինական հակամարտության կողմ չէ, ինչո՞ւ է նրան մտահոգում երկու այլ երկրների ռազմական համագործակցության հարցը: Մյուս կողմից` ԱՄՆ-ը Նորմանդական քառյակում չէ և պաշտոնապես միջնորդական առաքելություն չի ստանձնել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում` ի տարբերություն նույն Ռուսաստանի, որը լինելով Մինսկի համաձայնությունների երաշխավոր, բացահայտ հակաուկրաինական քաղաքականություն է վարում`աջակցելով Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատողականներին:

Սակայն Պեսկովի ասածներն ավելի ցինիկ են հնչում մեկ այլ հակամարտության` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի համատեքստում, որտեղ Ռուսաստանը երեք համանախագահ միջնորդ երկրներից մեկն է, սակայն ի հեճուկս իր առաքելության`սպառազինում է Ադրբեջանին`դա համարելով կոմերցիա, բիզնես: Եթե առաջնորդվենք Պեսկովի տրամաբանությամբ, ապա Մոսկվան Ղարաբաղի խնդրում հետապնդում է ոչ թե խաղաղության հաստատման, այլ հակամարտությունը «տաք» պահելու քաղաքականության: Ցավալին այն է, որ Մոսկվայում բացահայտ ծաղրում են Հայաստանին` թաքնվելով միջնորդի կամ դաշնակցի ցուցանակի հետևում, իսկ Երևանում ամենաբարձր մակարդակով պնդում են, թե հայ-ռուսական այսօրվա հարաբերություններն այլընտրանք չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում