Hyperloop One ընկերությունը վակուումային միջավայրում գերարագ փոխադրումների համակարգում առաջին անգամ փորձարկել է 308 կմ/ժամ արագությամբ տեղաշարժ։ Փորձարկումները կատարվել են Նևադայի անապատում՝ փոխանցում է The Verge-ը։
Պարբերականը նշում է, որ սկզբում ծրագրվել էր 400 կմ/ժամ արագությամբ փորձարկում, սակայն այնուհետև արագությունը փոփոխվել է։
Սպասվում է, որ Hyperloop-ն իր մեջ կներառի գետնի տակ կառուցված խողովակներ, որոնցով կտեղաշարժվեն ուղևորներ և բեռներ տեղափոխող մաքոքները։