Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանցիները կեղտոտ խաղ խաղացին, իսկ մարզիչները չշնորհավորեցին. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Անդորրայում կայացած մինչև 16 տարեկան բասկետբոլիստների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը: Խմբային փուլում մեր տղաները ուղղակի ջախջախեցին մրցակիցներին՝ տոնելով 4 հաղթանակ և զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը լարված և դրամատիկ պայքարում 88:76 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Եզրափակիչ մրցավեճում էլ Հայաստանը համոզիչ՝ 88:70 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ: Ի դեպ, մրցաշարի լավագույն խաղացողի կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի առաջատար Գեորգի Շախնազարովը:

Անդորրայում մեր հավաքականի հաջողությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի հետ:

– Պարոն Վաթյան, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ինչո՞վ է պայմանավորված մեր հավաքականի կտրուկ վերելքը:

Շնորհակալություն: Աշխատանքները սկսել ենք դեռևս անցյալ տարվա նոյեմբերին՝ ուսումնասիրելով անցյալ տարվա առաջնությունում մեր մրցակիցներին: Մարզչական շտաբով ուսումնասիրել ենք նաև տեղացի բասկետբոլիստներին՝ նրանց հնարավորություն տալով դրսևորվելու և ցույց տալու ունակությունները: Մասնավորապես, մասնակցել ենք բազմաթիվ միջազգային մրցաշարերի և անցկացրել  ենք ընկերական հանդիպումներ: Հիմնական հավաքները տեղի են ունեցել Վրաստանում: Թբիլիսիում ապրիլին տեղի ունեցած հավաքին մեզ միացավ նաև Գեորգի Շախնազարովը, ով ճանաչվեց Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող: Հավաքի ժամանակ նկատվեցին խնդիրներ խաղային դիրքերում, որոնք լուծեցինք՝ հրավիրելով արտասահմանում հանդես եկող մեր հայրենակիցներին:

– Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի հետ հանդիպումը: Կա՞ր արդյոք լարվածություն:

Ադրբեջանը բավական ուժեղ էր: Այս հավաքականում խաղում են երկու վրացի լեգեոներներ, ովքեր ապահովեցին միավորների մեծ մասը: Լարվածություն, իհարկե, կար, բայց մենք փորձում էինք վերացնել դա և խաղացողներին կենտրոնացնել խաղի վրա: Նշեմ, որ մրցաշարի կազմակերպիչները Հայաստանի և Ադրբեջանի հավաքականներին տեղավորել էին հյուրանոցի նույն հարկում: Իմ ջանքերով ադրբեջանցիներին տեղափոխեցին ուրիշ հարկ: Մենք ունեինք այդ իրավունքը, քանզի առաջինն էինք հյուրընկալվել:

– Ադրբեջանցիների կողմից չե՞ք նկատել որևէ սադրանք:

– Շատ կեղտոտ և կոպիտ խաղ ցուցադրեցին: Ես զգուշացրել էի մեր տղաներին, որ հանգիստ արձագանքեն բոլոր նման արարքներին և հոգեբանորեն պատրաստ լինեն:

– Առաջին կեսից հետո Ադրբեջանը լուրջ առավելություն ուներ: Ինչպե՞ս հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը:

– Հանդիպման առաջին կեսում մրցակցի մոտ ամեն ինչ ստացվում էր: Բայց Ադրբեջանը պահեստայինների երկար նստարան չուներ, և մենք դա գիտակցում էինք: Ուժեղացրինք խաղի տեմպը՝ ստիպելով, որ մեր խաղացողների վրա շատ տուգանքներ ստանան: Հանդիպման վերջնամասում չէին կարողանում ողջ ուժով պաշտպանվել, քանզի թիմն ուներ 4 տուգանք: Այդ պահից մենք սկսեցինք գործել էլ ավելի նպատակաուղղված, և հոգեբանական առավելությունը մեր կողմն էր: Ադրբեջանցի բասկետբոլիստներն ուղղակի դիտում էին, թե ինչպես են մեր տղաները գրավում օղակը:

– Ադրբեջանի հավաքականն ինչպե՞ս ընդունեց պարտությունը: Շնորհավորեցի՞ն ձեզ հաղթանակի առթիվ:

– Շատ ծանր: Նրանց թվում էր, թե հաղթել են, բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց: Չէին հավատում, որ պարտվել են: Մարզիչները չշնորհավորեցին: Մոտեցավ միայն պատվիրակության ղեկավարն ու շնորհավորեց, իսկ խաղացողներն ու մարզիչները՝ ոչ:

– Հայաստանի հավաքականից հատկապես ո՞ւմ կառանձնացնեք

Կառանձնացնեմ թիմին: Անհատապես ոչ մեկին, իսկ մնացածը դուք որոշեք:

– Այժմ ի՞նչ խնդիր եք դրել հավաքականի առջև:

– Մենք անցանք ավելի բարձր փուլ՝ B դիվիզիոն: Պետք է էլ ավելի լուրջ նախապատրաստվենք, ուսումնասիրենք մրցակիցներին և ուժեղացնենք կազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում