Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, ինչպես նաև ֆեդերացիայի ներկայացուցիչ Վիրաբ Մարտիրոսյանը հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են բազմաբնույթ հարցեր՝ ուղղված Գեղարքունիքի մարզում Կիոկուշին կարատեի զարգացմանը։ Նպատակային էր մասնավորապես Սևան քաղաքում մարզաձևի ընդլայնումը, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը։