Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը, որ այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» այսօր դարձավ 30 տարեկան: Մեր ազգային թիմի կազմում Մովսիսյանն անց կացնելով 35 հանդիպում դարձել է 10 գոլի հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Յուրա Մովսիսյանը վերջին անգամ խաղացել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին մասնակցելով Ալբանիայի դեմ Երևանում տեղի ունեցած խաղին: Դրանից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տալիս, որ Մովսիսյանը կրի ՀՀ հավաքականի մարզաշապիկը:
Շնորհավորում ենք Յուրա Մովսիսյանին նրան ցանկանալով քաջ առողջություն, նորանոր նվաճումներ կարիերայում և անձնական կյանքում: