Համացանցում հրապարկվել է լուսանկարների նոր խմբաքանակ, որոնցում իբրև թե պատկերված է ապագա iPhone-ի նախատիպը։ Լուսանկարները հրապարակել է SlashGear ռեսուրսը։ Դատելով լուսանկարներից՝ սարքն արմատապես տարբերվում է iPhone-ի նախկին տարբերակներից։
Սարքը հանդերձված է կրկնակի տեսախցիկի մոդուլով, ինչպես նաև ծայրից ծայր ձգվող էկրանով։
Ներկայում դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կներկայացվի սարքը։ Ոմանք ակնկալում են այն տեսնել սեպտեմբերին, ոմանք, սակայն, կարծում են, որ այն կներկայացվի ուշացումով՝ հոկտեմբեր-նոյեմբերին։