Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես են հայերն ու ռուսները քցում խաղացողներին ու խաղեր ծախում. Սկանդալային հրապարակումն անպատասխան մնաց

Ռուս ֆուտբոլիստ Պավել Կոնդրախինի՝ նախօրեին հայկական և ռուսական ֆուտբոլի վերաբերյալ սկանդալային հարցազրույցը կարծես անպատասխան մնաց: 24-ամյա հարձակվողը, ով ժամանակին հանդես է եկել Երևանի «Ուլիսում», ռուսական Sports.ru պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երևանյան ակումբում բառի բուն իմաստով քցել են իրեն, իսկ ակումբի ղեկավարությունը՝ Վալերի Հովհաննիսյանի գլխավորությամբ, մի քանի ֆուտբոլիստների օգնությամբ ծախել է խաղերը: Նշենք, որ Հովհաննիսյանը ներկայում Մոսկվայի «Արարատի» նախագահն է:

«Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, ուղղակի դժվար է նկարագրել: Դժվար է պատկերացնել, որ ֆուտբոլում նման երևույթներ են տեղի ունենում: Սկզբում ամեն ինչ կարգին էր: Բարձրակարգ մարզիչ էր, որի հետ հաճելի էր աշխատել, բայց 5 տուր անց նա հրաժարական տվեց: Ինչպես պարզվեց՝ դա եղավ այն պատճառով, որ խաղերը ծախվում էին: Այնուհետև եկավ Հովհաննիսյանը և մեծ ժողով կազմակերպեց: Նա ասաց, որ կվճարի մեր բոլոր պարտքերը՝ հորդորելով խաղալ և փորձել արդյունք ցույց տալ: Մենք 4 ամիս ապրել ենք հյուրատանը՝ առանց գրոշի: Ամեն օր ուտում էինք էժանագին ուտելիքներ: Դրանից հետո մեզ հետադարձի տոմսեր գնեցին և բարի ճանապարհ մաղթեցին: Հայերն այդպես էլ չվճարեցին մեր աշխատած գումարը: Իսկ դրանից հետո հայկական մամուլում գրեցին, որ ակումբի ներկայացուցիչները ձերբակալվել են պայմանավորված խաղերի համար: Ես հանգիստ խղճով կարող եմ ասել, որ նման խարդախ գործերով չեմ զբաղվել: «Ուլիսում» հանդես եկող ռուս տղաները ևս չեն մասնակցել այդ «մախինացիաներին»: Զբաղվում էին այլ մարդիկ: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, այնտեղ ապրում են բարի մարդիկ, բայց այն, ինչ տեղի էր ունենում «Ուլիսում», ուղղակի կրկես էր: Շատ դժվար էր նստել այնտեղ առանց գումարի: Կարծում եմ՝ անհարմար է, երբ անգամ բարեկամներից պարտքով գումար ես խնդրում: Բայց ինչ արած, ստիպված էի, քանզի մղձավանջային վիճակում էի գտնվում: «Ուլիսում» քցեցին և 4 ամսվա աշխատավարձս այդպես էլ չտվեցին»,- հայտարարել էր Կոնդրախինը:

Վերջինս նշել է նաև, որ նույն խայտառակ պատկերը տիրում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում, որտեղ հիմա հանդես է գալիս Վալերի Հովհաննիսյանի «Արարատը»: «Խաղալով Բրյանսկի «Դինամոյում»՝ ստանում էի 50 հազար ռուբլի աշխատավարձ: Սպասում էի «Ուլիսից» պաշտոնական հրավերի, որը տևեց 2 ամիս: Մարզիչն ինձ ասաց, որ ակումբում աշխատավարձի տեղ այլևս չկա, սակայն պետք է նոր ֆուտբոլիստի ընդգրկենք թիմ: Նա ասաց ինձ. «Պաշա, Աստծո անունով երդվում եմ, արի քո աշխատավարձը թղթի վրա դարձնենք 30 հազար, իսկ նոր ֆուտբոլիստինը՝ 20 հազար: Երդվում եմ մորս անունով, որ դու քո 50 հազարը կստանաս: Ես համաձայնեցի, բայց եկավ աշխատավարձի օրն ու ստացա 30 հազար: Ես մոտեցա մարզչին և աղմուկ բարձրացրի, որից հետո հայտնվեցի պահեստայինների նստարանին: «Դինամոյի» ղեկավարները գումար էին վաստակում խաղեր ծախելով: Նշեմ, որ հիմնական կազմի 11 ֆուտբոլիստներից 8-ը տեղյակ չէին խաղի ծախված լինելու մասին»,- նշել է Կոնդրախինը:

Վերջինս հայտարարել է նաև, որ ժամանակին Մոսկվայի «Լոկոմոտիվը» մեծ գումար է իրենից պահանջել թիմի, այսպես ասած, «դուբլում» խաղացնելու համար: «Ձեր տղան տաղանդավոր է, բայց մենք էլ մեր երեխաներին պետք է կերակրենք՝ ասացին նրանք մորս: Մայրս շոկի մեջ էր»,- հավելել է ռուս ֆուտբոլիստը, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Տալսու Ռեֆեկնս» ակումբում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում