Նավթի համաշխարհային գները բարձրանում են, քանի որ ներդրողները շարունակում են շահարկել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթային ոլորտի դեմ պատժամիջոցների հնարավոր ընդլայնման մասին նորությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր առավոտյան Brent հյուսիսծովային նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.15 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.8 դոլարի։
WTI ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.2 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.27 դոլարի։