Բասկետբոլում գրանցած մեր վերջին հաղթանակներն ապացուցում են, որ մենք կարող ենք համախմբվել եւ Հայաստանում հնարավոր է զարգացնել խաղային մարզաձեւերը: Մեզ միայն պետք են մարդիկ, ովքեր հասկանում են գործից:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
«Այսօր վստահ կարող ենք ասել, որ բավական ուժեղ խաղացողներով համալրված թիմ ունենք: Նաեւ բարձր որակներով մարզիչ ունենք՝ խորվաթ Նիկշա Բավցևիչը, ով պարզապես մարզիչ չէ՝ ինտերնետով գտած կամ բասկետբոլից քիչ հասկացող: Մեր ազգային հավաքականի մարզիչը Եվրոպայում լավագույն 20 մարզիչներից մեկն է, ով բարձրակարգ թիմերի, ազգային հավաքականների է մարզել, ակումբային թիմերի մարզիչ է եղել: Որպես բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար՝ բարձր եմ գնահատում նրա աշխատանքը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը