Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու է Մոուրինյոն փորձում «մտերմացնել» Մխիթարյանին և Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց, այս անգամ Օսլոյում՝ 3:0 հաշվով առավելության հասնելով «Վալերենգայի» նկատմամբ: Չնայած մրցակիցը այնքան էլ ուժեղ չէր, այդուհանդերձ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած խաղը կարելի է որակյալ և որոշ չափով բալանսավորված անվանել:

Ժոզե Մոուրինյոն այս անգամ ուշագրավ սխեմայով սկսեց խաղը: Մասնավորապես, առաջին կեսում «Յունայթեդը» խաղաց 4-3-3 դասական մարտավարությամբ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գործեց հարձակման ձախ եզրից, Խուան Մանտան՝ աջից, իսկ կենտրոնում Մարկուս Ռեշֆորդն էր: Ի դեպ, այս անգամ կիսապաշտպանության ձախ եզրում՝ Մխիթարյանի թիկունքում, Պոլ Պոգբան էր, ով վերջին շրջանում բավական հաջող խաղ է ցուցադրում:

Մոուրինյոյի՝ խաղային նման դասավորությունը ստիպում է ենթադրել, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է ձևավորել բոլորովին նոր որակի կիսապաշտպանական օղակ: Առաջին կեսում Մխիթարյան-Պոգբա խաղային զույգի միջոցով էր զարգանում «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհների զգալի մասը: Կիսապաշտպանության կենտրոնում խաղացող թիմի ավագ Կարիկի և ձախ եզրից գործող Ֆելաինիի մոտ ավելի լավ է ստացվում մրցակցի գրոհները կասեցնելը: Այս երկու ֆուտբոլիստներին ստեղծագործ չես անվանի, հետևաբար գրոհները զարգացնելու գործընթացը ճիշտ չի լինի նրանց վստահել: Այդ իսկ պատճառով, կարծում ենք, առաջիկայում ևս Մոուրինյոն կփորձի շեշտը դնել Մխիթարյանի և Պոգբայի վրա:

Ոմանց կարծիքով՝ այս ֆուտբոլիստների համագործակցությունը դեռևս այն չէ: Բնական է, Պոգբա-Մխիթարյան համագործակցությունն իդեալական չես անվանի: Որոշ դեպքերում գրոհների սրությունը վերանում է Պոգբայի՝ գնդակը երկար պահելու պատճառով: Մխիթարյանն անհամեմատ ավելի արագ է գործում և արագ գործողություն է ակնկալում Պոգբայից: Ամեն դեպքում այս երկու անհատականությունների արդյունավետ համագործակցությունից շատ բան է կախված, ինչը գիտակցում է նաև Մոուրինյոն:

Սպասվածին հակառակ՝ այս խաղում պասիվ և թույլ խաղով աչքի ընկավ Մատան, ով քիչ էր տեղաշարժվում: Ակնհայտ էր, որ նա պատրաստ չէր այս հանդիպմանը, ինչի հետևանքով «Յունայթեդի» հարձակման աջ եզրում որոշակի խնդիրներ կային: Շատ դեպքերում Մխիթարյանը ստիպված էր լինում գործել աջ եզրում: Մեր ֆուտբոլիստը գոլային փոխանցումը կատարեց հենց աջ եզրից: Այն փաստը, որ Ֆելաինին և Կարիկը ավելի շատ կատարում են մրցակցի գրոհները կոտրելու աշխատանք, Մոուրինյոն, կազմելով խաղային սխեման, Մխիթարյանին, Պոգբային, նաև Մատային ազատ տեղաշարժվելու և ստեղծագործելու հնարավորություն է ընձեռում:

Ի դեպ, երկրորդ կեսում Մոուրինյոն կատարեց 9 փոփոխություն՝ մեկնարկային կազմից դաշտում թողնելով միայն Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Մատեո Դարմիանին: Անգլիական ակումբից երկրորդ խաղակեսում աչքի ընկան նաև փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու անգլիացի 20-ամյա կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը:

«Գոհ եմ մեր ֆուտբոլիստների խաղից: Հատկապես առջևի գծում կարծես ամեն ինչ կարգին է: Ես ֆուտբոլիստներին հնարավորություն եմ տալիս դրսևորվելու: Լուկակուն շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել, և դա հրաշալի է: Հույս ունեմ, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը նոր համալրումներ կունենանք՝ ի դեմս Նեմանյա Մատիչի»,- խաղից հետո ասել է Մոուրինյոն:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ «Չելսիի» 28-ամյա կիսապաշտպան Մատիչը արդեն իսկ բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»: Օգոստոսի 2-ին «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի Եվրոպայի Սուպերգավաթի մրցավեճից առաջ՝ սեփական հարկի տակ մրցելով իտալական «Սամպդորիայի» հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայանալու է օգոստոսի 8-ին: Օգոստոսի 13-ին էլ Մոուրինյոյի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում կհյուրընկալի «Վեսթ Հեմին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում