iPhone 8-ի թողարկումը կարող է հետաձգվել փորձնական տարբերակի թողարկման ձգձգման պատճառով։ Արևմտյան պարբերականների տեղեկություններով՝ Apple ընկերության սարքի շնորհանդեսը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի՝ փոխանցում է actualnews.org-ը։
Ավելի վաղ նման տեղեկություններ էր հրապարակել ճապոնական Mac Otakara պորտալը։ Ներկայում iPhone-ի նոր մոդելը գտնվում է փորձնական թողարկման փուլում, որը բարդացել էր չիպերի մատակարաման հետ կապված խնդիրների պատճառով։ Բացի այդ, սարքը պետք է ստանա Touch ID-ի թարմացված տարբերակը, սակայն ներկայում որոշվում է սմարթֆոնում մատնահետքի ինտեգրված ցուցչի տեղադրման հարցը։