Բաքվում սուպերմարկետից կատարված գողության մեջ մեղադրվող հաճախորդին փակել են սառնարանում։ Դեպքը տեղի է ունեցել Freshmart սուպերմարկետում։ Այս մասին տեղեկությունը փոխանցում է Vesti.Az-ը։
Նշվում է, որ նրան սառնարանում են պահել այնքան ժամանակ, մինչև կորցրել է գիտակցությունը։ 37-ամյա Ֆիրուզ Ղահրամանովը պատմել է, որ ընկերոջ՝ Նովրուզ Սադիևի հետ գտվել է սուպերմարկետի սրահում, երբ ադմինիստրատորը մոտեցել է իրենց ու ասել, որ իրենք գողացել են թանկարժեք ածելի։ Նրանցից պահանջվել է վճարել 750 մանաթ (ավելի քան 440 դոլար)։ Սադիևը համաձայնել է և ասել, որ գումարի հետևից տուն պետք է գնա։ Մի քանի ժամ անց նա զանգահարել է և հայտնել, որ չի կարողացել հավաքել պահանջվող գումարը։
Դրանից հետո ադմինիստրատորն ու անվտանգության աշխատողներն ուժով տեղավորել են նրա ընկերոջը սառնարանի խցում և պահել այնտեղ մինչև գիտակցության կորուստը։ Սադիևն ու Ղահրամանովը հայտարարությամբ դիմել են ոստիկանություն։