Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Թուրքիային պետք են հարուստ զբոսաշրջիկներ. Milliyet, Թուրքիա

Օտարերկրացի հյուրերի թիվը պետք է այնքան աճի, որ մեր շահույթը զբոսաշրջությունից նույնպես ավելանա: Միայն զբոսաշրջիկների թվի աճը բավարար չէ: Պետք է, որ արտարժութային շահույթը յուրաքանչյուր զբոսաշրջիկից նույնպես աճի, գրում է թուրքական Milliyet պարբերականը:

Շահույթը զբոսաշրջությունից բաղկացած է զբոսաշրջիկների ծախսերից տոմսի վրա և նրանց անձնական ծախսերից: Օտարերկրացի հյուրերի աձնական ծախսերի մի մասը բաժին է հասնում այնպիսի ապրանքների, ինչպիսիք են՝ հագուստը, հուշանվերները, գորգերը և այլն:

Ստամբուլի համար առանձնակի կարևոր են օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը գնումների վրա: Այցելուների թվի կճրատման և խանութներում նրանց գնումների վրա ծախսերի նվազման հետ առևտրի կետերը լուրջ խնդիրների են բախվում:

Եթե 2015 թ. մեր շահույթը զբոսաշրջությունից կազմում էր 31,4 մլրդ դոլար, ապա 2016 թ.՝ միայն 22,1 մլրդ դոլար: Զբոսաշրջությունից շահույթի մոտ 80%-ը բաժին է հասնում զբոսաշրջիկների անձնական ծախսերին, ասվում է հոդվածում:

Հարկի վերադարձ զբոսաշրջիկներին
Տվյալներ, թե որքան է կրճատվել զբոսաշրջիկների հետ աշխատող խանութների բիզնեսը, չկան: Միակ տվյալները, որոնք կարող են ցույց տալ զբոսաշրջիկների ծախսերի փոփոխության միտումները, օտարերկրացիներին անմաքս վաճառքի հետ կապված տվյալներն են:

Ինչպեսև արևմտյան շատ երկրներում, մեզ մոտ էլ օտարեկրացի զբոսաշրջիկներն իրավունք ունեն ԱԱՀ-ի վերադարձ ստանալ հատուկ փաստաթղթում կատարած գնումների ծավալը նշելու դեպքում:

ԱԱՀ-ի վերադարձի դիմումները զբոսաշրջիկների ծախսերի մասին տղեկության կարևոր աղբյուր են
tax-free («անմաքս վաճառք») պրակտիկայի շրջանակներում օտարերկրացի այցելուն, ով գնումներ է արել առնվազն 100 թուրքական լիրով + ԱԱՀ, կարող է վաճառողից հատուկ փաստաթուղթ ստանալ և օգտվել ելքի ժամանակ մաքսակետերում այդ փաստաթուղթը հաստատելուց հետո ԱԱՀ-ն վերադարձնելու իրավունքից:

Թուրքիա ժամանող օտարերկրացի այցելուներին ԱԱՀ-ի վերադարձի ծառայությունը տրամադրում է Global Blue ընկերությունը:

Այս ընկերությունը պարբերաբար տեղեկություն է հրապարակում առևտրի շրջաններում օտարեկրացի այցելուների ծախսերի մասին:

Միևնույն ժամանակ, tax-free-ի տվյալները չեն համընկնում TÜİK-ի տվյալներին:

Global Blue-ի, որը հետևում է Թուրքիայում tax-free-ի գրանցված շուկայի մոտ 80%-ին, տվյալներով՝ 2016 թ. օտարերկրացի այցելուները ավելի քան 1 մլրդ թուրքական լիրի գնումներ են կատարել: Դրանցից 550 մլն լիրի գնումների վերաբերյալ ԱԱՀ-ի վերադարձի դիմում է ստացվել:

Տարբեր թվեր
Թիվը, որը ներկայացնում է Global Blue-ն 2016 թ. գնումների վերաբերյալ, զգալիորեն տարբերվում է TÜİK-ի ցուցանիշից մոտ 4 մլրդ դոլարի մակարդակով:

Global Blue-ի տվյալներով՝ խանութներում գնումների վրա օտարերկրացիների ծասերը 2017 թ. առաջին 4 ամիսներին կազմել են մոտ 400 մլն թուրքական լիր: Դրանցից 212 մլն լիրի գնումների վերաբերյալ հարկերի վերադարձի դիմում է ստացվել:

Ծախսերի ոլորտները և դրանց չափը որոշում են օտարերկրացի այցելուների անհատական առանձնահատկությունները, որոնցից են՝ կրթական մակարդակը, եկամուտը, մշակույթը: Զբոսաշրջիկները, որոնք ցածր գների են ձգտում, սպասված ներդրում չեն ունենում տնտեսության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում