Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Կիև իր վերադարձի ֆոնին տեղի կունենա Ուկրաինայի նախագահի պաշտոնից Պյոտր Պորոշենկոյի պաշտոնանկություն: Այս մասին Սաակաշվիլին ասել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը չորեքշաբթի հայտնեց, որ Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, որովհետև այն ստանալու ժամանակ ոչ ճիշտ տվյալներ է տրամադրել:
Սաակաշվիլիի խոսքով՝ Պորոշենկոն հուլիսի 7-19-ին Վրաստան պետական այցի ժամանակ գաղտնի հանդիպել է այդ երկրի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ: Սաակաշվիլիի պնդմամբ՝ նրանք հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ վրացի դատախազները Կիևին կեղծ ապացույցներ կտրամադրեն, որոնք հիմք կհանդիսանան Սաակաշվիլիին քրեական հանցագործությունների մեղադրանքներ ներկայացնելու համար:
«Պորոշենկոյին ավելի ձեռնտու կլիներ ինձ Կիևում ձերբակալելը և վրացական կողմին հանձնելը, բայց Իվանիշվիլին չի ուզում, որ ես Վրաստանում գտնվեմ, դա նրա համար խնդիր կլիներ… կգա ժամանակ, երբ այդ խնդիրը կծառանա նրա առջև, բայց իմ ժամանումն ուրիշ ձևով կլինի»,- հայտարարել է Սաակաշվիլին և հավելել, որ սկզբում ինքն ու իր թիմը ծրագրում են «Կիևում մի շարք ծրագրված միջոցառումներ իրականացնել»:
«Պորոշենկոն ոչ մի կերպ չի ազատվել ինձնից, ընդհակառակը՝ նրա գործողությունը միավորել է ուկրաինական ամբողջ ընդդիմությանը… նորագույն պատմության մեջ շատ են օրինակները, երբ առաջնորդն ուզում է երկրից վտարել իր հակառակորդին, իսկ հակառակորդը վերադառնում է և իրականացնում է պաշտոնից այդ առաջնորդի պաշտոնանկություն: Հենց դա տեղի կունենա նաև Ուկրաինայում… Տեղի կունենա Պորոշենկոյի պաշտոնանկություն իմ ժամանման ֆոնին, մենք Ուկրաինա կվերադառնանք լրիվ նոր պաշտոնների»,- հավելել է Սաակաշվիլին: