Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Բարեպաշտ չլինելով՝ խաղում են բարեպաշտ»․ ֆինանսավորման կրճատումը` գիտակցված ու ծրագրված հարված գիտության ոլորտին

Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է․ եթե այս տարի այն կազմում է 2,34 %,  ապա 2018թ-ին կլինի 2,18 %,  2019թ-ին` 1,99 %, իսկ 2020 թ-ին` 1.85 %։

Կառավարության այս որոշումը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը գնահատում է խիստ բացասական՝ նշելով, որ այն չի համապատասխանում մեր պետության և հասարակության շահերին։

«Ես չեմ խոսի ընդհանուրի՝ կրթության ոլորտի մասին, այլ, մասնագիտությունից ելնելով,  կանդրադառնամ միայն գիտության ոլորտին։ Այսպիսի որոշումը  խոսում է այն մասին, որ կառավարության խոսքի և գործի միջև կա խորը անդունդ։  Կառավարության վարքագիծը որևէ կերպ տրամաբանական համարել  հնարավոր չէ՝ ելնելով համաշխարհային փորձից։ Իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ զարգանում են միայն այն երկրները, որոնք գիտության ոլորտին համապատասխան ուշադրություն են դարձնում և այդ ուշադրությունն ունի շատ հստակ թվային արտահայտություն. այն պահանջում է գիտությանը հատկացնել ՀՆԱ-ի նվազագույնը 1%-ը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արթուր Իշխանյանը և  միևնույն ժամանակ հավելեց.

«Տարիներ շարունակ Հայաստանում գիտությանը հատկացվել է պահանջվող նվազագույնից չորս  անգամ ավելի քիչ՝ ՀՆԱ-ի 0,24 – 0,25 % և ներկա որոշմամբ՝ այդ տոկոսը գնալով ավելի է նվազում և մենք, բնականաբար, աշխարհի երկրների ցանկում հետ ենք շպրտվում վերջին տեղերը։ Պատկերավոր կարելի է ասել, որ այսպիսի վերաբերմունքը  հարիր է միայն աֆրիկյան թերզարգացած երկրներին․այս վերաբերմունքը բացարձակապես կապ չունի մշակույթ սիրող ազգի (ինչը մեզ մոտ հաճախ են սիրում կրկնել) վարքագծի հետ»։

Գիտնականը ցավով է արձանագրում, որ կառավարությունը չի ներկայացնում որևէ իրական փաստարկ՝ նման որոշումը հիմնավորելու համար։

«Դատելով վարչապետի կցկտուր ելույթներից,  կարող ենք ասել, որ նրանց միակ փաստարկն այն է, որ գիտությունը չի տալիս բավականաչափ հետադարձ գումարներ դեպի պետբյուջե։ Սա միակ բանն է, որը ես լսել եմ կառավարության ղեկավարի շուրթերից։ Սա առնվազն անտրամաբանական է, որովհետև ոչ մի ծառ բերք չի տալիս, եթե այն չես ջրում կամ սնուցում։ Հայաստանի գիտությունը ոչ մի  տարի բավականաչափ չի սնուցվել և այդ պարագայում խոսել հետադարձ հոսքի մասին` առնվազն փարիսեություն է, այսինքն՝ երբ հայտարարում ես մի բան, սակայն մտածում բոլորովին այլ բան։ Նրանք բարեպաշտ են խաղում՝ չլինելով բարեպաշտ»։

Մեր զրուցակիցը չի հավատում, որ Կարեն Կարապետյանը  կարող է իրավիճակին բավականաչափ տեղյակ  չլինել՝  հասկանալու նման որոշման աղետալի հետևանքները։ Հակառակը՝ պարոն Իշխանյանը հակված է այն կարծիքին, որ սա ծրագրված  հարված է  գիտությանը և, ընդհանրապես, պետականությանը։

«Երկիրը, բնականաբար, կտկարանա և է՛լ ավելի կաճի արդեն իսկ առկա երիտասարդ գիտնականների արտահոսքը՝ և՛ ոլորտից, և՛ երկրից։ Գիտակցելով այս վտանգը՝ մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք ոլորտում առկա խնդիրները և պահանջել ենք համապատասխան ֆինանսավորում։ Ընդհանուր եզրակացությունը, որը կիսում է գիտական հանրության գերակշիռ մեծամասնությունը, այն է, որ գիտության ոլորտն անհապաղ պահանջում է գիտության ֆինանսավորման ավելացում՝ առնվազն չորս անգամ, որպեսզի այն կարողանա զարգանալ և ապագայում ունենանք որոշակի արդյունքների ակնկալիք։ Վերջինս, իհարկե՝ կիրառակա՛ն գիտության տեսանկյունից, քանի որ հիմնարար գիտության տեսանկյունից, ընդհանրապես, որևէ հետադարձ գումարային հոսքի պահանջ ներկայացնելը, պարզապես անհեթեթություն է. դա նման է նրան, որ  Մասիս սարից պահանջես, որպեսզի նա հայկական բյուջե գումարներ մտցնի, հակառակ պարագայում սպառնաս, որ նրան զինանշանի վրայից  կհեռացնես»,- շեշտեց Արթուր Իշխանյանը։

Այս համատեքստում  նա խոսեց Իսրայելի օրինակի մասին՝ ասելով, թե այսօր մեզանում շատ նորաձև  է դարձել  այդ պետության հետ համեմատվելը՝ թեկուզ հենց «Ազգ-բանակ» գաղափարախոսության կտրվածքով. «Բայց Իսրայելում, համեմատած այլ երկրների, հենց ամենաշատն են գումարներ ուղղվում գիտության ոլորտին։ Նույնիսկ կրիտիկական պահերին Իսրայելը միայն ավելացրել է գիտության ոլորտին հատկացվող գումարները և այսօր առաջին տեղն է զբաղեցնում այդ առումով, իսկ հաջողություններն ակնհայտ են»։

Անդրադառնալով նաև երիտասարդ գիտնականների բացակայության խնդրին, Արթուր Իշխանյանը  համոզմունք հայտնեց, որ, այո՛, գիտությունը պետք է երիտասարդացնել, որովհետև, նրա խոսքերով, այսօր մենք ունենք միջին տարիքի՝  30-ից  55 տարեկան  գիտնականների բացակայություն, իսկ դա այն տարիքն է, որը հանդիսանում է գիտության ոլորտում   գործելու լավագույն տարիքը։

«Ամենաշատ գիտական արտադրանքը կարող են տալ հենց այդ տարիքի երիտասարդները, իսկ այդ տարիքում մենք ունենք զրոյին մոտեցող ցուցանիշ: Անհանգստությունը հասկանալի է։

Սակայն անընդունելի է, երբ իբրև թե երիտասարդներին ասպարեզ տալու նպատակով 70 անց գիտնականներին արգելում են ղեկավարել թեմատիկ ֆինանսավորմամբ ծրագրերը։ Բանն այն է, որ միջին սերնդի  գիտնականների բացակայության  պարագայում, մինչև 35 տարեկան երիտասարդները, չնչին բացառություններով, դեռևս այնքան կայացած չեն, որպեսզի կարողանան  ինքնուրույն ծրագրեր իրականացնել (իսկ ավելի տարիքովներն ու փորձառուները գիտության մեջ չեն մնում, նրանք հեռանում են ոլորտից՝ թերֆինանսավորման պատճառով)։ 70-ն անց գիտնականներին այդ հնարավորությունից զրկելու արդյունքում գործող գիտական խմբերի թիվը կրճատվելու է։ Այնինչ՝ հակառակը՝ ավագ սերնդի գիտնականներին պետք է հնարավորինս ներգրավել այդ գործընթացի մեջ, որպեսզի նրանք պատրաստեն միջին սերնդի կադրերին, ում պակասը մենք ունենք»,-ընդգծեց նա։

Ըստ  պարոն Իշխանյանի՝ սա ևս մեկ ցուցիչ է առ այն, որ այս որոշումով գործ ունենք գիտության ոլորտին գիտակցված կերպով հարված հասցնելու հետ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում