Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Շատերը պարզապես չեն հասկանում Հայաստանի ու հայության համաշխարհային ազդեցությունը. Ավիգդոր Էսկին

Հայաստանը և Իսրայելը նոր թափ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Իսրայելցի նախարարը նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կողմերը ստորագրել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, Հայաստանը և Իսրայելը ստորագրել են կոնվենցիա եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին:

Ընդհանրապես վերջին ամիսներին Հայաստանում ավելի հաճախ են քննարկում Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Առիթներից մեկը Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի այցելությունն էր Հայաստան հունիսի վերջին: Հենց Ցինկերը տեղեկացրեց, որ առաջիկա ամիսներին Հայաստան կժամանեն իսրայելցի մի շարք պաշտոնյաներ: Ավելի ուշ Հայաստան եկավ իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը, որը եղավ նաև Արցախում, հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ավիգդոր Էսկինը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հայաստանյան այցին՝ ասելով, որ այն առաջին քայլն է Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների զարգացման ճանապարհին:

«Ուզում եմ ընդգծել, որ սա պաշտոնական, պետական այց է: Մեկ ամիս առաջ, երբ ես Հայաստանում էի, ասացի, որ նոր պայմաններ են ստեղծվում Իսրայելի և Հայաստանի միջև ավելի սերտ համագործակցության համար, և ինչպես տեսնում եք՝ իմ խոսքերն ունեին որոշ հիմքեր: Նախարար Հանեգբիի այցը Երևան առաջին քայլն է: Այցի ընթացքում քննարկվել են կրկնակի հարկման հետ կապված կարգավորումները, զբոսաշրջությունը, տնտեսությունը: Սա առաջին քայլն է, բայց իրականում կարող ենք խոսել այն մասին, որ Հայաստանը շատ կարևոր ռազմավարական դիրք ունի: Շատերը պարզապես չգիտեն և չեն հասկանում դա, չեն հասկանում Հայաստանի և հայության նշանակությունը, համաշխարհային ազդեցությունը: Իմ խնդիրը միշտ եղել է երկու ժողովուրդների միջև ավելի սերտ ու ավելի բնական հարաբերությունների հաստատմանը նպաստելը: Ամենակարևորն այն է, որ իսրայելցիներն ավելի շատ իմանան, թե ինչքան հրաշալի բաներ կան Հայաստանում»,- ասաց Ավիգդոր Էսկինը:

Իսկ ի՞նչ նոր զարգացումներ պիտի սպասենք հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերություններում այսուհետ:
Պատասխանելով հարցին՝ իսրայելցի քաղաքագետը կարծիք հայտնեց, որ առաջիկայում Իսրայել կայցելեն հայաստանցի քաղաքական և պետական գործիչները, նաև կարող է խոսք գնալ Երուսաղեմում Հայաստանի, իսկ Երևանում՝ Իսրայելի դեսպանություն բացելու մասին:

«Կարծում եմ, որ կլինեն փոխշահավետ քայլեր հարաբերությունները բարելավելու և դրանք բնական լավ վիճակի բերելու նպատակով»:

Ավիգդոր Էսկինն անդրադարձավ նաև իսրայելցի նախարար Հանեգբիի գլխավորած պատվիրակության այցելությանը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Ինչպե՞ս կարելի է գնահատել այս ժեշտը իսրայելական պատվիրակության կողմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իսրայելը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Այս հարցադրմանը իսրայելցի քաղաքագետ Էսկինը հակադարձեց, թե Հայաստանն էլ որևէ տեղ պաշտոնապես չի ճանաչել հրեաների Հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

«Մենք հիմա ձեզ հետ խոսում ենք պատմական իրադարձությունների, ոչ թե քաղաքականության մասին: Ինչ վերաբերում է այն ճանաչմանը, որի մասին դուք խոսում եք, ապա դա քաղաքական պայքար է, որն ունի իր քաղաքական և դիվանագիտական հիմնավորումները: Բնական է, որ յուրաքանչյուր կրթված, պարկեշտ մարդ Իսրայելում գիտի, որ հայ ժողովուրդը սարսափելի ողբերգություն է վերապրել 1915 թ., իսկ դրա քաղաքական ձևակերպումը բոլորովին այլ հարց է, ուստի և՛ Հանեգբին, և՛ մեր նախկին ռաբբին, որն այցելել էր Հայաստան, և՛ ցանկացած իսրայելցի, որը պաշտոնապես կայցելի Երևան, պարտավոր է անպայման հարգանքի տուրք մատուցել այն հայերին, որոնք զոհվել են: Սա շատ բնական և ճիշտ քայլ է, և ես հույս ունեմ, որ բոլորն իրենց կպահեն այնպես, ինչպես նախարար Հանեգբին»,- ավելացրեց Ավիգդոր Էսկինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում