Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որտեղ է Ադրբեջանը, որտեղ է Վրաստանը և որտեղ ենք մենք. ՈւԵՖԱ-ի վարկանիշային ցուցակը

Երեկ ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային մակարդակով անդամ երկրների վարկանիշային ցուցակը: Այստեղ արտացոլվում են թիմերի ելույթները եվրագավաթների խաղարկությունում: 2017/2018 թթ. խաղարկությունում հայկական թիմերն ընդհանուր առմամբ վաստակել են 0.625 միավոր: Այս ցուցանիշը ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների շարքում 46-րդն է: Հայաստանից ավելի վատ արդյունք ցույց են տվել Էստոնիան, Ուելսը, Սան Մարինոն, Անդորրան, Կոսովոն և Վրաստանը: Վարկանիշային աղյուսակում այս պահին Հայաստանին զիջում է նաև Ռումինիան և Հունաստանը, սակայն նշենք, որ այս երկրները եվրագավաթների խաղարկությունում ներկայացնում են 5-ական թիմեր և բոլոր թիմերը նոր են սկսել պայքարը: Ընթացիկ խաղարկությունում Հայաստանից ավելի բարձր արդյունք են ցույց տվել Ֆարերյան կղզիներն ու Լյուքսեմբուրգը, որոնք վաստակել են 0.750-ական վարկանիշային միավոր:

Հիշեցնենք, որ մեզ համար ավարտված եվրագավաթների խաղարկությունում որակավորման առաջին փուլի արգելքը հաջողվեց հաղթահարել միայն Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին», որը երկու հանդիպումների արդյունքում 2:1 հաշվով առավելության հասավ Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» նկատմամբ: Հայաստանի վարկանիշային միավորների զգալի մասը գոյացել է հենց այս հաղթանակի շնորհիվ: «Ալաշկերտը» մեր երկրին որոշակի վարկանիշային միավորներ պարգևել է նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում մրցակցի հարկի տակ՝ ոչ-ոքի 1:1 խաղալով Բելառուսի չեմպիոն Բորիսովի «ԲԱՏԷ»-ի հետ: Մեր թիմերից դրական արդյունք է ցույց տվել նաև Գյումրիի «Շիրակը», որը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջելով Սլովենիայի «Գորիցիային», պատասխան խաղում ոչ-ոքի 2:2 խաղաց: Նշենք, որ նախորդ տարի Հայաստանը եվրագավաթների խաղարկությունում վաստակել էր 1.125, իսկ 2015/16 թթ. խաղարկությունում 1.625 միավոր:

Ամփոփելով վերջին երեք խաղարկություններում մեր թիմերի ելույթները, կարող ենք ասել, որ անկումը կայուն և հիմնավոր ընթացք ունի: Գաճաճ երկրները հետզհետե շրջանցում են Հայաստանին: Կան բոլոր նախարդյալները, որ հաջորդ տարի մեր ակումբներն էլ ավելի անհաջող ելույթ ունենան եվրագավաթների խաղարկություններում:

Որքան էլ տարօրինակ հնչի, ընթացիկ խաղարկության վարկանիշային ցուցակը գլխավորում է Կիպրոսը: Այս երկրի չորս թիմերին արդեն իսկ հաջողվել է վաստակել 2.850 միավոր: Նշենք, որ Կիպրոսի բոլոր թիմերն այս պահին պայքարի մեջ են: Երկրորդ հորիզոնականում է Իսրայելը՝ 2.750 միավորով: Իսրայելը ներկայացնող 4 թիմերից պայքարը շարունակում են 2-ը: Լավագույն եռյակը 2.500 միավորով եզրափակում է Դանիան, որի բոլոր 4 թիմերը շարունակում են պայքարը:

4-րդ հորիզոնականում է հարևան Ադրբեջանը, որն արդեն ունի 2.375: Սա բավական բարձր արդյունք է: Ադրբեջանական 4 թիմերից պայքարը շարունակում են «Ղարաբաղն» ու «Գաբալան»: Վերջինը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկլվելիս 1:0 հաշվով զիջել է Աթենքի «Պանատինաիկոսին» և ունի հնարավորություն որակավորման չորրորդ փուլ դուրս գալու: «Ղարաբաղն» էլ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ ոչ-ոքի 0:0 է խաղացել Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ, ու ևս հնարավորություն ունի որակավորման չորրորդ փուլ դուրս գալու:

Հարևան երկրներից անփառունակ կարելի է որակել վրացական թիմերի ելույթները: Այս երկիրը ներկայացնող բոլոր 4 թիմերը մեկնարկային խաղում անհաջողության են մատնվել: Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիան» պայքարը սկսելով չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից, երկու հանդիպումների արդյունքում 6:0 հաշվով զիջեց «Ղարաբաղին»: Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում էլ ձախողվեցին Քութաիսի «Տորպեդոն», Բաթումի «Դինամոն» և «Չիխուրան»: Վաստակելով ընդամենը 0.125 միավոր, Վրաստանը վարկանիշային աղյուսակի նախավերջին՝ 54-րդ հորիզոնականում է գտնվում: Վերջին հորիզոնականում է Կոսովոն, որի թիմերը միավոր չեն վաստակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում