Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է դրել Ուզբեկստանի առաջին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի ակտիվները՝ մոտ 840 մլն դոլարի չափով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գլխավոր դատախազության մամլո ծառայությանը։ Կալանքն ակտիվների վրա դրվել է փողերի լվացման փաստով քրեական գործի հետաքննության շրջանում։
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունում հստակեցրել են, որ փողերի լվացման փաստով քրեական գործը հարուցվել էր դեռևս 2012 թվականի ամռանը։
Գերատեսչությունում նշել են, որ ստացել են Ուզբեկստանի իշխանությունների կողմից հարցում՝ Քարիմովայի գործի հետ կապված իրավական փոխադարձ օգնության մասին։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր դեմ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 6 հոդվածներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։