Ստամբուլում տեղատարափ անձրևները վնաս են հասցրել Թաքսիմ հրապարակից ոչ հեռու գտնվող Շիշլի շրջանի Պանգալտի հայկական գերեզմանատանը (կառուցվել է 1560-ականներին)։
«Մի քանի օր շարունակվող անձրևների պատճառով Ստամբուլում փլուզվել է հայկական գերեզմանատան պատը»,-հայտնում է թուրքական Haberler պարբերականը։
Հաղորդվում է, որ փլուզված զանգվածի տակ են հայտնվել 4 անձիք, փրկարարներին հաջողվել է դուրս բերել նրանցից 3-ին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։