Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այսքան տարբեր Հայաստանն ու Վրաստանը

Ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով հունիսի վերջին և հուլիսի առաջին կեսին անցկացված հարցման համաձայն՝ Վրաստանի բնակիչների 77 տոկոսը միանշանակ կողմ է երկրի անդամակցությանը Եվրոպական միությանը: Հարցվածների 66 տոկոսի համոզմամբ՝ Վրաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին է հանդես գալիս վրաստանցիների միայն 23 տոկոսը:

Հայաստանն ու Վրաստանը հարևաններ են և ունեն բազմաթիվ ընդհանրություններ, բայց վստահ ենք, որ Հայաստանում նույնաբովանդակ հարցումը միանգամայն այլ պատկեր ցույց կտա:

Սկսենք նրանից, որ մեր հասարակությունը հստակ պատկերացումներ չունի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, և եթե անգամ տեսականորեն ու մեծ վերապահումներով ընդունենք, որ Հայաստանում կա քաղաքական դիսկուրս, ապա օրակարգում ընթացիկ քաղաքականության հարցեր են, որոնք ոչ մի կապ չունեն ոչ ռազմավարական պլանավորման և ոչ էլ երկրի զարգացման հետ:

Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ Վրաստանում առկա է քաղաքական կոնսենսուս երկրի եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցում, Հայաստանում գոյություն ունի Եվրասիական համաձայնություն՝ առնվազն այն մասով, որ մագիստրալ քաղաքական որևէ ուժ օրակարգային չի համարում ԵՏՄ-ից երկրի դուրս գալու պահանջը:

Նման իրավիճակում հասարակությունն ըստ էության համակերպված է եվրասիական մոդելին, եթե նույնիսկ ներքուստ համոզված է, որ այդ ճանապարհը զարգացման ռեսուրս չունի: Երբ երկրում ըստ էության բացակայում է զարգացման այլընտրանքային մոտեցումը, և քաղաքական կյանքը ստագնացիայի մեջ է, կողմնորոշիչ են դառնում պատմական միֆերն ու կարծրատիպերը:

Մեր հասարակության մի զգալի մասը դեռ ապրում է այն պատրանքով, որ եթե ռուսները չլինեն, Ղարաբաղը կկորցնենք, կամ թուրքերը «գլուխներս կուտեն»: Անցած տարվա ապրիլյան պատերազմը, երբ Ադրբեջանն ըստ էության գործում էր ռուսական քարտ-բլանշով, որոշակիորեն փոխեց հանրային կարծիքը, սակայն այն չկապիտալիզացվեց որպես քաղաքական այլընտրանքային տեսակետ:

Վրացիներն այս առումով ավելի իրատես են, որովհետև հանգամանքների բերումով առերեսվել են ռուսական ագրեսիային, և դրան հակազդեցությունն ու եվրաատլանտյան ինտեգրման հանրային ձգտումները վերածվել են իշխանությունների պրակտիկ քաղաքականության և հիմնական ընդդիմության դիրքորոշման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում