Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Կնոջը պարոնով եք դիմում, Ձեր նկատմամբ վստահություն չկա. «Սասնա ծռերի» գործով պաշտպանը՝ դատավորին

«Սասնա Ծռեր»-2-ի գործով՝ Արամ Մանուկյան և մյուսներ, այսօրվա դատական նիստում դատարանին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Պաշտպանը հայտնեց, որ դեռևս նախաքննությունից գործում ներգրավվել է որպես Թ.Թորոսյանի պաշտպան, ամբաստանյալն իրենից չի հրաժարվել, իրեն որպես ամբաստանյալի պաշտպան են ծանուցումներ ուղարկվում: Այսինքն՝ դատարանի մոտ որևէ կասկած չի եղել, որ ինքը հիշյալ ամբաստանյալի պաշտպանն է:

Լ.Սիմոնյանը նշեց, որ ինքը գործով չորս նիստերից երեքին է ծանուցվել, ծանուցված նիստերին ինքը չի ներկայացել նախապես նշանակված այլ դատական նիստերի պատճառով, ինչի մասին ինքը նախապես գրավոր տեղեկացրել է դատարանին:

Թեև պաշտպանի չներկայանալու և նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում նիստը պարտադիր ենթակա է հետաձգման, սակայն դատարանն իր՝ Լիպարիտ Սիմոնյանի, բացակայության պայմաններում շարունակել է դատավարական գործողություններ իրականացնել: Այսօր էլ մի շարք պաշտպաններ են բացակայում, սակայն դատարանը նրանց բացակայությամբ դատավարական գործողություններ է իրականացնում՝ օրենքը կամայականորեն փոփոխելով:

Դատարանի ձևակերպմամբ՝ երբ պաշտպանը կգա, իր ներկայությամբ էլ դատավարական գործողություններ կիրականացնենք, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, դատարանը նույնպես կոպտորեն խախտում է օրենքը՝ համապատասխան դրույթը վերաբերվում է նոր ներգրավվող պաշտպանին, նորմը կիրառելի չէ արդեն ներգրավված պաշտպանի նկատմամբ:

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց դատարանի՝ ինքն իրեն հակասելու վրա, մի կողմից նա ասում է, որ պաշտպանները դեռևս ներգրավված չեն, մյուս կողմից՝ չներգրավված պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա է կիրառում:

Լ.Սիմոնյանը փաստեց, որ այսպիսով կոպտորեն խախտվում է պաշտպանական իրավունքը՝ խախտելով Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում