Նախկինում ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» ընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ կառավարության դիմաց դիմում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հայտնելով, որ 4 տարի է՝ լուծարվել է իրենց ընկերությունը, սակայն մինչ այժմ աշխատավարձ և վերջնահաշվարկ չեն ստացել:
«Մենք ինքնաֆինանսավորվող հիմնարկ ենք եղել, բայց կատարել ենք ոստիկանության պատվերները, կարել ենք համազգեստներ ներքին զորքերի, սպայական կազմի, ոստիկանության ամբողջ շարքային համակարգի համար համազգեստներ: Շատ լավ աշխատել ենք, լավ արդյունքներ են եղել»,-նշում են աշխատակիցները: