Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հոկտեմբերին ԱՄՆ-ին կրկին կառաջարկենք վերացնել կրկնակի հարկումը. ֆինանսների նախարար

Հայաստան-Միացյալ Նահանգներ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում և առաջնահերթությունների թվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «2008 թվականից, երբ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի»,-նշեց նախարարը։ Հարցին՝ ի՞նչ է սա տալիս մեզ, նախարարը պատասխանեց՝ «երբ տնտեսավարողները որոշումներ են կայացնում, նրանք նայում են հարկման դաշտին, ու դա նրանց համար կարևոր է»։

«Այն երկրները, որտեղ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն են ներշնչում տնտեսավարողին, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ առումով տեղի ունենան որոշակի տարաձայնություններ, խաղի կանոններն ավելի հստակ լինեն, մենք մշտապես ամերիկյան մեր գործընկերների հետ այս հարցը քննարկում ենք: Հայաստանն օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր ստորագրեց Իսրայելի հետ, ինչը նախանշում է, որ սա մեզ համար կարևոր է: Այսօր կա 46 պետություն, որոնց հետ կնքել ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, Իսրայելը դարձավ 47-րդը, հուսով ենք, որ Միացյալ Նահանգները հաջորդը կլինի»,- նշեց Վարդան Արամյանը։

Թե ի՞նչ ժամկետներում Հայաստանը կունենա ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիր, Ֆինանսների նախարարը դժվարացավ նշել: «Կարծում եմ, որ մենք մեր ամերիկյան գործընկերների հետ դեռևս աշխատանք ունենք անելու, որովհետև այս հարցը, եթե հիշողությունս չի դավաճանում, ավելի քան 20 տարի է՝ քննարկվում է: Այս հարցում ամերիկյան կողմն ունի իր փաստարկները։ Ներկա դրությամբ գործում է նաև նախկին՝ Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև գործող համաձայնագիրը, մեր կարծիքով՝ դա ժամանակավրեպ է, որովհետև այսօրվա դրությամբ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակվել են ուղղություններ ու ընդհանուր շրջանակներ՝ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շրջանակում: Մենք վստահ ենք, որ գործողը չի համապատասխանում դրան և, գումարած, Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միությանը իրավահաջորդ»,- նկատեց նախարարը։ Արամյանի խոսքով՝ Հայաստանի հակափաստարկն այն է, որ այս պահի դրությամբ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացառումը կարող է նաև խոչընդոտել, որպեսզի տնտեսավարողները որոշում կայացնեն և ներդրումներ իրականացնեն երկուստեք՝ այսինքն` դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԱՄՆ, որովհետև յուրաքանչյուր տնտեսավարող ներդրում կատարելուց պետք է վստահ լինի, որ հարկման դաշտն իր համար ընկալելի է ու կայուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում