Նյու Յորքի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել բանակում տրանսգենդերների ծառայությունն արգելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով։ Տեսանյութը ներկայացնում է Ruptly-ն։
Ցուցարարները հավաքվել էին Թայմս-սքվեր հրապարակում, ծածանել ԼԳԲՏ-շարժման դրոշները և վանկարկել կարգախոսներ՝ «Առճակատվի՛ր», «Հանուն մարդկության մենք հրաժարվում ենք ընդունել ֆաշիստական Ամերիկան»։
Երկրի զինված ուժերում տրանսգենդերների ծառայությունն արգելելու Թրամփի որոշումն ընդունվել է հուլիսի 26-ին։
«Մեր զինված ուժերը պետք է կենտրոնանան համոզիչ և ջախջախիչ հաղթանակների վրա։ Չի կարելի ստիպել նրանց վիթխարի գումարներ ծախսել տրանսգենդերների բուժսպասարկման վրա և հանդուրժել նրանց պատճառով առաջացող անկայունությունը»,-պարզաբանել էր Թրամփը։