Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վարորդական իրավունքից ցմահ զրկված սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին՝ մեքենա վարելու համար։ Այս մասին հայտնում է Mash պորտալը։
Մեքենան, որի ղեկին գտնվել է Բաղդասարյանը, կանգնեցրել են Ուլոֆ Պալմեի փողոցում հուլիսի 26-ին՝ ժամը 22.00-ին։
Երբ ոստիկանները սկսել են արձանագրություն կազմել, աղջիկը գանգատվել է վատ ինքնազգացողությունից։ Դեպքի վայր ժամանած բժիշկները նրա մոտ ախտորոշել են «սթրեսի ուժգին ռեակցիա»։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։