Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

«Ես Պավել Մանուկյանին էլ եմ զանգել, բայց ինձ դատարան չեն հրավիրել»

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով որպես վկա անցնող լրագրող Արման Սուլեյմանյանը, ով ակնհայտ դժգոհ էր, որ իրեն առհասարակ ներգրավել են այս գործում: «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու եմ ես այսօր այստեղ կանգնած»,- լրագրողն այսպես սկսեց իր հարցաքննությունը, ապա պարզաբանեց, թե ինչ հանգամանքներում է իր անունը հայտնվել այս գործում:

«Ես Մարինա Պողոսյանին ճանաչում եմ այնքանով, որ լրագրող եմ, բոլոր իրավապաշտպաններին ճանաչում եմ: Մեկ տարի առաջ ոմն քննիչ Յոլչյան փորձել է ինձ առանց ծանուցագրի, հեռախոսազանգի միջոցով հրավիրել Արաբկիրի քննչական՝ հարցաքննության: Ես դա համարել եմ անօրինական և չեմ ներկայացել, հետո եկել են ծանուցագրերը հետին ամսաթվով, և ինձ բերման են ենթարկել պարոն Յոլչյանի մոտ»,- պատմեց վկան:

Արման Սուլեյմանյանը քննիչից փորձել է պարզել, թե ինչ կապ ունի նա քննվող գործի հետ: Քննիչը պարզաբանել է, որ Մարինա Պողոսյանի հեռախոսահամարից կատարված զանգերի մեջ է եղել նաև իր հեռախոսահամարը: «Ես, լինելով լրագրող, բազմաթիվ մարդկանց եմ զանգեր կատարում և փաստորեն կարող էի ներգրավվել ցանկացած մեկի գործում: Օրինակ՝ ՊՊԾ գնդի գրավմման ժամանակ ես Պավել Մանուկյանին ամեն օր զանգել եմ, նույնիսկ այդ գործով ինձ դատարան չեն հրավիրել, բայց ինչ-որ անհայտ բնակարանի գործով ինձ հրավիրում են: Ես բացատրեցի քննիչին, որ ես զբաղված մարդ եմ և չեմ ուզում սին գործերի վրա ժամանակ ծախսել, և մենք գրեցինք այդ ցուցմունքը, որը հիմա չեմ էլ հիշում: Ընդհանուր առմամբ ես գրել եմ, որ ես տեղյակ չեմ այդ գործից»,- պարզաբանեց լրագրողը:

Արման Սուլեյմանյանը նաև պատմեց, որ ժամանակին Մարինա Պողոսյանին տրամադրել է իր ծանոթ անշարժ գույքի գործակալի հեռախոսահամարը, սակայն հետագայում չի հետաքրքրվել, թե արդյոք վերջինս և Պողոսյանը խոսե՞լ են:

Վկայի հարցաքննությունն ընդհանուր առմամբ անցավ լարված մթնոլորտում, դատավորը մի քանի անգամ զգուշացրեց նրան՝ հարգալից վերաբերմունք դրսևորել դատավարության մասնակիցների նկատմամբ՝ անկախ քննիչից ունեցած իր դժգոհությունից:

Նշենք, որ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Համաձայն մեղադրանքի՝ Պողոսյանը առանց Արփի Մերասի գիտության վաճառել է դե յուրե նրան պատկանող անշարժ գույքը: Պողոսյանը հետաքննության մարմնին է ներկայացրել լիազորագրեր, որոնք փաստում են, որ Մերասը իրեն լիազորել է վաճառել անշարժ գույքը: Իսկ Մերասը դատարանում հայտարարեց, որ թեև իր ձեռքով է գրել «վաճառել» բառը, սակայն նա իրականում նման մտադրություն չի ունեցել:

Մարինա Պողոսյանը պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը հերթական հետապնդումն է իր նկատմամբ՝ իրավապաշտպան գործունեության պատճառով:

Հիշեցնենք, որ սա Պողոսյանի դեմ հարուցված միակ քրեական գործը չէ: 2014 թվականին նրա դեմ մեկ այլ գործ էր հարուցվել, որը 8 ամիս քննելուց հետո նախաքննության մարմինը այն կարճել էր և եկել եզրակացության, որ Պողոսյանի վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդած անձը՝ ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը, չի գիտակցել, որ սուտ ցուցմունքներ է տալիս իրավապաշտպանի դեմ: «Երևի այս գործով էլ հետագայում կգան եզրակացության, որ Արփի Մերասը չի գիտակցել, որ կեղծ տեղեկություններ է տվել իմ վերաբերյալ՝ մանավանդ, որ Մերասը ևս, ինչպես և Երիցյանը, բավականին մեծ է տարիքով. 80-ն անց կին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում իրավապաշտպանին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Գործով տուժող ճանաչված կանադահայ Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ:

Հաջորդ դատական նիստին հարցաքննվելու է մեղադրյալը: Նա մեծածավալ պաշտպանական ճառ է պատրաստել, որը ներկայացնելու է օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ին: «Ես կներկայացնեմ այս գործում առկա բոլոր ապօրինություններն ու բացթողումները. ոչ միայն ճառ եմ ասելու, այլև ապացույցներ եմ կցելու իմ խոսքին»,- վստահեցնում է Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում