Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Ես հո լուսնի՞ց չեմ իջել. Էդուարդ Շարմազանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը:

-Պարոն Շարմազանով, կառավարությունը կրճատում է կրթությանը հատկացվող գումարները: Առաջիկա երեք տարիներին այն կնվազի՝ 2020-ին ՀՆԱ-ից հատկացվող մասնաբաժինը կկազմի 1.85 տոկոս: Որպես նաև կրթության ոլորտում դերակատարություն ունեցող՝ Դուք այստեղ խնդիր չեք տեսնո՞ւմ: Սերժ Սարգսյանը օրերս ասում էր, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության և գիտության զարգացումը: Այս ամենը պարզապես խոսքե՞ր էին:

-Հարցը շատ կարևոր է, քանի որ կրթության խնդիրները բոլորի ուշադրության կենտրոնում են, և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ նախ և առաջ մեր հասարակության: Չեմ կարծում՝ ձեր հարցապնդման մեջ տեղ գտած կարծիքը վերջնական ճշմարտություն է, որովհետև մեկ բան հստակ է՝ կրթությունը և կրթության արդիականացումը, զարգացումը, մրցունակությունը, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և նրա մրցունակ լինելը համաշխարհային շուկայում մեր կառավարության, մեր իշխանության ծրագրի առանցքային շեշտադրումներից մեկն է: Խնդիրն այլ բանի մեջ է. մենք ունենք գումարների արդյունավետ ծախսման և արդյունավետ կառավարման խնդիր և, բնականաբար, պետք է գնանք արդյունավետ կրթության ճանապարհով: Տարեցտարի կարող է կրճատվեն դասախոսների, ուսանողների քանակը, դպրոցների, աշակերտների քանակը կարող է կրճատվել, վերջին տարիներին գնում է նվազման միտում: Խոսքը չի գնում կրթության գումարները կտրելուն: Եթե ուշադիր նայեք ուսանողների և աշակերտների քանակությանը, համոզված եմ, որ այդ գումարները չեն կրճատվում: Երկրորդ՝ խնդիրը դրա մեջ չէ: Բոլոր ոլորտներում մենք ունենք ֆինանսների ավելի արդյունավետ կառավարման խնդիր, այդ թվում՝ կրթության ոլորտում: Եվ այն մտահոգությունները, որ իշխանությունները կրթության գումարները կտրում են և կրթությանն ուշադրություն չեն դարձնում, իրականության հետ կապ չունի: Համոզված եմ, որ եթե դուք դիմեք համապատասխան մարմիններին, որոնք ուղղակի զբաղվում են այդ հարցերով, նրանք ավելի հանրամատչելի տեղեկատվություն կտրամադրեն:

-Կրթության փորձագետները նշում են, որ եթե չկա գումար, չկան նաև որակյալ մասնագետներ և կրթված սերունդ: Ստացվում է՝ իշխանությանը պետք չե՞ն կրթված քաղաքացիներ:

-Նման դատողությունները պարզունակ են և իրականության հետ որևէ կապ չունեն: Կրթության բարեփոխումը, կրթության որակի բարձրացումը մեզ համար առանցքային խնդիրներից մեկն է և պետք է լինի, այլ ճանապարհ չկա: Հայաստանի ուժն իր մարդկային ռեսուրսի մեջ է և կիրթ մարդկային ռեսուրսի մեջ է: Եվ եթե մենք ուզում ենք մրցունակ լինել, մենք պետք է ունենանք կիրթ հասարակություն և կիրթ մարդկային ռեսուրսներ: Միևնույն ժամանակ մենք պետք է կարողանանք համահունչ քայլել 21-րդ դարի կրթության հետ: Այսօր մեր երկրում կա բարձր տեխնոլոգիաների մի քանի հազար աշխատատեղի պակաս: Ես իմ ուսանողներին ասում եմ՝ պետք է կարողանաս նաև ճիշտ ընտրություն կատարել: Կրթության մեջ էլ պետք է լինի մրցակցություն: Սա պլանային տնտեսություն չէ, Խորհրդային Միությունը չէ, որ ավարտես, պետք է գնաս աշխատես, արդյո՞ք ունենք այդքան իրավաբանների, միջազգայնագետների և տնտեսագետների կարիք: Բազում մասնավոր բուհեր ունենք և մի քանի անգամ ավելի շատ պետական բուհեր ունենք: Այստեղ խնդիր կա. մենք ունենք որակյալ կրթություն տալու խնդիր: Եվ ես սա ասում եմ որպես պետհամալսարանի դասախոս: Իհարկե, մենք պետք է կրթության խնդիրներն ուշադրության կենտրոնում պահենք, բայց մտահոգությունները, թե իշխանությունը կտրում է կրթության գումարները և կրթված մարդիկ մեզ պետք չեն, տեղին չեն: Ընդհակառակը, մեզ կիրթ մարդիկ են պետք և կիրթ մարդիկ գնալով ավելի շատանում են: Նայեք մեր նոր սերնդին, ունենք փայլուն երիտասարդություն, փայլուն երեխեք, փայլուն կրթական որակ և հնարավորություններ, որոնցից մի քանիսը հնարավորություն ունեն սովորելու այլ միջազգային բուհերում:

-Պաշտոնյաների երեխաները կրթություն ապահովում են դրսում: Չի ստացվում՝ անտարբերության է մատնվում կրթության ոլորտը:

-Ես «Լույս» հիմնադրամից գիտեմ՝ բազում երեխաներ միջին և սովորական ընտանիքներից: Երբ ասում եմ միջին և սովորական, հանկարծ չմտածեք՝ ես ռանգավորում եմ, զուտ եկամտի հետ կապված եմ ասում, այլապես ինձ համար բոլոր քաղաքացիները հավասար են: Կրթության խնդիրները պետք է լինեն բոլոր իշխանությունների ուշադրության կենտրոնում և կան, և սա փաստ է: Իհարկե կան այդ ոլորտում խնդիրներ, և ես ամբիոնից էլ եմ ասել, որ եթե մենք ուզում ենք ունենալ ավելի ուժեղ ազգային ժողովրդավարական հասարակություն, մենք պետք է իմանանք՝ ով ենք մենք, ինչ ենք ուզում, ուր ենք գնում: Այնքան ուշադրություն, որ դարձվել է կրթությանն այս տարիների ընթացքում, էլի քիչ է, քանի որ այսօր կիրթ քաղաքացին, կիրթ պաշտոնյան և կիրթ լրագրողն անհրաժեշտություն են:

-Բայց նույն պաշտոնյաները չեն վստահում մեր հանրակրթությանը և մասնավոր դպրոցներ են տանում իրենց երեխաներին, անգամ կրթության կազմակերպիչները: Այսինքն՝ իրենք իրենց ղեկավարած ոլորտի նկատմամբ ունեն անվստահություն, հանրությունն այդ դեպքում ինչպե՞ս վստահի:

-Իհարկե այստեղ կրթության նախարարի հետ համամիտ եմ, որ ասում է մասնավոր դպրոց՝ չի նշանակում որակյալ, և պետական դպրոց՝ չի նշանակում անորակ: 21-րդ դարում ինքնակրթությունը շատ մեծ տեղ ունի և մարդն ամեն օր ինքնակրթության պետք է զբաղվի: Եթե քաղաքական գործիչն ամեն օր չկարդա, չզբաղվի, տեղում կդոփա, ինչը նշանակում է լճացում: Եվ սա բոլոր մասնագետների մասին է: Իհարկե կան խնդիրներ, ես հո լուսնի՞ց չեմ իջել, որ ասեմ՝ խնդիրներ չկան: Եվ պետք է գտնել ուղիներ այդ խնդիրներն աստիճանաբար լուծելու համար:

-ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրներին: Արտագաղթն արդեն սկսե՞լ է մտահոգել իշխանություններին:

-Արտագաղթի թեման նոր չի սկսել մտահոգել իշխանություններին, այլ 90-ականների սկզբից բոլոր իշխանություններին էլ մտահոգել է, այսինքն՝ մարդ պետք է աննորմալ լինի, որ արտագաղթի թեման իրեն չմտահոգի, այն էլ մեր երկրում: Այնպես չէ, որ իմ լավ ընկեր Սամվել Ֆրամանյանը խոսեց, և նոր մենք այդ օրվանից սկսեցինք արտագաղթի մասին մտածել: Իհարկե մտահոգիչ է, եթե չմտահոգեր, նախագահը չէր դիմի մայիսի 18-ի ելույթին, որ 2040-ին մենք պետք է ունենանք չորս միլիոն բնակչություն, եթե սա մտահոգություն չէր, բա ի՞նչ էր: Մի քանի անգամ ասել եմ՝ գլոբալացված աշխարհում արտագաղթն անխուսափելի երևույթ է, Էստոնիայի նման երկրում բնակչության կեսն արտագաղթել է, իսկ Էստոնիան ո՛չ պատերազմի մեջ է, ո՛չ էլ բլոկադայի է ենթարկվում Թուրքիայի կողմից: Իհարկե, մենք մեզ սրանով չենք մխիթարում, և սա ճանապարհ չէ, և մենք պետք է փորձենք գտնել ճանապարհներ: Մի բան ասեմ. շատ լավ է, որ մենք վատը նկատում ենք և փորձում ենք ուղղել, բայց պետք է նաև լավը տեսնենք: Մենք պետք է առանց ավելորդ զգացմունքայնության՝ շատ լուրջ ուսումնասիրություն կատարենք, որն է պատճառը, որն է օբյեկտիվ, որն է սուբյեկտիվ, որ դրա դեմն առնենք: Մարդ պետք է ադեկվատ չլինի, որ իրեն արտագաղթի թեման չհետաքրքրի: Մենք պետք է լավն էլ տեսնենք, նաև լուծումներ էլ առաջարկենք, տեսնենք թե պետության ռեսուրսը ինչքան է, դա նույնն է, որ տան տիկինն ամուսնուց պահանջում է 2000 դոլարի ծախսեր, մինչդեռ ամիսը երկու հարյուր դոլար է ամուսինը ստանում: Իսկ եթե տան տիկինը խելացի է լինում, անգամ գումար է տնտեսում: Եվ մենք մեր բոլոր հաշվարկների մեջ իրականության զգացումը պետք է ունենանք: Պետք է տեսնենք՝ Հայաստանն ինչքան ռեսուրս ունի:

Ի վերջո, մենք մոռանում ենք, որ ունենք թիվ մեկ անվտանգության խնդիր, մարտահրավերներն են մեզ պարտադրում շատ լուրջ գումարներ ներդնել անվտանգության համակարգում:

-Կրթությանը հատկացվող գումարները նվազեցնում են, փոխարենը մենք տեսնում ենք իշխանությունն իրեն այս կամ այն շռայլությունից հետ չի պահում:

-Որպես իշխանության ներկայացուցիչ՝ ասեմ, որ ոչ մի շռայլություն կոնկրետ մեր աշխատանքում չկա, էկոնոմ կլասով ինչպես թռել եմ այն ժամանակ, հիմա էլ դրանով եմ թռնում, «Տոյոտա Քեմրին» ինչպես ունեցել եմ, այդպես էլ կա: Եթե պատվիրակություն ենք ուղարկում, եթե հնարավոր է երեք հոգով խնդիրը լուծել, ուղարկում ենք երեք հոգի, ոչ թե յոթ:

-Այսինքն՝ նախկին ճոխություններն էլ չկա՞ն:

-ԱԺ այն պատվիրակությունները, որոնք ես եմ ղեկավարել, միշտ էկոնոմով գնացել, էկոնոմով եկել են, և դա նոր բան չէ, միշտ էլ այդպես է եղել: Ավելին՝ մենք այս ընթացքում բավականին օպտիմալացրել ենք, ավերորդ ծախսերը հանել ենք: Շռայլությունը հո ասելով չի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում