«Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող հրշեջին։
Հրշեջներից մեկի խոսքով՝ այրվել է 25-30 խորանարդ մետր տարածք տնտեսական հաստատությունում։
Հրդեհի մասին տեղեկությունը տարածել էր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Միջադեպի հետևանքով հեռարձակումը մի քանի րոպեով դադարեցվել է։
Հրդեհը եղել է միջին ծանրության։ Երկու ստուդիաներում հրդեհի հետք չկա, ծխից բացի։ Վառվել է դեկորացիաների մի մասը և մի քանի աթոռներ։
Բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն։ Տուժածներ չկան։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «գույքի վնասում կամ ոչնչացում» հոդվածով։