Խաղողի մեջ պարունակվում է գինու, խնձորի, կիտրոնի, թրթնջուկի, ֆոսֆորի թթուներ, ինչպես նաև սիլիցիումաթթու, սալիկաթթու, և մրջնաթթու, որոնք չափազանց օգտակար են մարդու օրգանիզմի համար, հայտնում է 4mama.com.ua-ը:
Սակայն բերանի խոռոչի համար նրանք այնքան էլ օգտակար չեն: Որքան երկար բերանում պահպանվի թթու միջավայր, այնքան վատ կլինի ատամների համար: Այդ պատճառով խաղող ուտելուց անմիջապես հետո, հարկավոր է սոդայաջրով ողողել բերանը: