Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վահրամ Բաղդասարյանի ախորժակն ու լոռեցիների ցասումը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են ճանապարհը և բոյկոտել են ոսկու-բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ ժամը 12։00-ին նախատեսված հանրային լսումները։

Այնտեղ են եղել «Ելք» խմբակցության անդամները: Գյուղի խմելու ջուրը գալիս է այնտեղից, որտեղ ուզում են բացել հանքը: Այդտեղ են գտնվում նաև արոտավայրերը, իսկ գյուղի ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է: Խնդիրն ունի նաև պատմամշակութային բաղադրիչ, որովհետև գյուղում գործում է 7-րդ դարի եկեղեցի: Ուշագրավ է, որ Լոռու մարզից 3 տարածքային ՀՀԿ-ական պատգամավոր է անցել ԱԺ (մնացած ընտրատարածքներից՝ երկուական): Արդվիցիների և բնության հանդեպ այս հաշվեհարդարը հանրապետականների ինքնատիպ «շնորհակալությունն» է լոռեցիներին։

Սակայն այս պատմության մեջ Հանրապետականի դերակատարությունն այսքանով ոչ թե վերջանում, այլ միայն սկսվում է: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ ամենայնի,  հոգնել է ծպտյալ օլիգարխիկ կյանքից և որոշել է հետ չմնալ իր ղեկավարած խմբակցության մականունավոր գործարարներից: Դե, այստեղ,  խոսքը մեր մեջ, նաև սուբորդինացիայի խնդիր կա.  քրեաօլիգարխիայի խմբակցությունը հավուր պատշաճի ղեկավարելու համար Բաղդասարյանը պետք է իր կապիտալը համապատասխանեցնի քաղաքական կարգավիճակին։

Հանքավայրի հնարավոր շահագործողների թվում շրջանառվում է նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անունը, որն առնվազն 30%-ի բաժնետեր է: Վերջինս կտրականապես հերքում է տեղեկատվությունը. «Եթե ասում են, որ ես եմ 30 տոկոս սեփականատեր, թող տան ինձ այդ սեփականությունը: Հանքի շահագործումը նորմալ բան է, բայց այն, որ դա ինձ հետ են կապում, անբարոյականություն է: Բացարձակապես ապատեղեկատվություն է»: Դե, այս հերքումներին պետք է հումորով վերաբերել, որովհետև ստաժավոր հերքող Սամվել Ալեքսանյանը, օրինակ, մինչև հիմա պնդում է,  որ առնչություն չունի «Սիթի»-ների հետ: Բայց Ալեքսանյանը թղթով ամեն բան կարգավորել է գլխից,  իսկ Վահրամի «ՎաԲա» ՍՊԸ-ի տնօրենն ընդամենը երեկ է ափալ-թափալ հրաժարվել իր 34% մասնակցությունից «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ում։ Պարզ է, որ ոչ մի իրական հրաժարում էլ չի եղել, այլ Բաղդասարյանը՝ տեղեկանալով այսօրվա ակցիայի մասին, փորձել է թղթով «քյասիբ»  ձևանալ։

Հիմա, երբ Վահրամ Բաղդասարյանը «գործի» վրա «բռնվել» է, իր իսկ բառապաշարով, հակադարձենք նրան՝ անբարոյականություն է սեփական ընտրատարածքի ու ամբողջ հանրապետության ժողովրդին խաբելը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում