Առնվազն 40 ուժայիններ են զոհվել թալիբների կողմից Աֆղանստանի Կանդահար նահանգի ռազմաբազայի վրա կատարված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։
Նշվում է, որ հարձակումից հետո սկսված բախումները զինվորականների և գրոհայինների միջև շարունակվել են մոտ 5 ժամ։
Իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպի վերաբերյալ տեղեկությունը։
Իրավիճակն Աֆղանստանում վերջին ամիսներին նկատելիորեն վատացել է։ «Թալիբան» արմատական շարժումը, որը նախկինում զգալի տարածքների էր տիրապետում երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ծավալել խոշոր քաղաքների վրա։ Երկրի տարածքում ուժեղացել է նաև ԴԱԻՇ-ի ազդեցությունը։